f

Անկախ

Մյուս անգամ կկտրեն կապն Արցախի հետ, մի քանի ժամ ժամանակ կտան ու կասեն՝ դե դուրս եկեք էստեղից. Հ.Բագրատյանն առաջարկ ունի


Մենք Արամ Գասպարի Սարգսյանի հետ նախաձեռներ ենք ուղերձ, որով ուզում ենք, որ համայն հայությունը վերսկսի Արցածխի անկախության ճանաչման գործընթացը, հայտարարի, որ սատարում է դրան. արդեն բավականին հետաքրքիր մարդիկ ստորագրել են դրա տակ: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ իշխանությունների հետ թեւ-թեւի տված ոչնչացնում են Արցախի անկախության ճանաչման բոլոր հիմքերը, էրոզիայի են ենթարկում:

Արցախի ղեկավարության հետ հանդիպումից հետո ստացանք տպավորությունը, որ ոչինչ էլ չի արվում Արցախի ճանաչման, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում հարցն առաջ տանելու: Երբ որ Ալիեւը գոռգոռաց համանախագահների վրա, նրանք ոչինչ էլ չեն անում, հրաժարվում են դրանից: Սա ի գիտություն»,-ասաց նա:

Բագրատյանը  հայտարարեց, որ պետք չի իլյուզիաների մեջ ընկնել, ադրբեջանցիներն այս անգամ գազամուղն են պայթեցրել, մյուս անգամ պարզապես կկտրեն կապն Արցախի հետ ու դրանով ամեն ինչ կվերջանա. «Մի քանի ժամ ժամանակ կտան ու կասեն՝ դե դուրս եկեք էստեղից: մենք էլ դուրս ենք գալու, առանց կասկածի:

Երբ արդեն Ադրբեջանը, իբր խաղաղության հասնելուց հետո 2022-ին ռազմական բյուջեն ավելացնում է իրական թվերով 22 տոկոսով, Հայաստանը պակասեցնում է 1 տոկոսով: Մենք պաշտպանության բյուջեն ավելացրել ենք 11 տոկոսով, բայց գնաճը 12 տոկոս է: Իրական պաշտպանության բյուջեն շարունակում է անկում ապրել: Մենք չենք տեսնում՝ ինչ է արվում»,-ընդգծեց նախկին վարչապետը:

Նա նշեց, որ իր ելույթներից հետո իշխանությունները իրեն տարբեր մարմիններ են հրավիրում, ասում են՝ թշնամուն «իշմար» ես տալիս, թե իբր մենք թույլ ենք. «Հա բա ի՞նչ ենք, ձեր օրոք մենք թույլ ենք: Խի Ադրբեջանը չի բացում նայի, թե Հայաստանի բյուջեն ավելացել է, թե պակասել: Իրենք հիմար չեն:

Մանավանդ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին մարդիկ ուշադիր նայում են, թե երն հարձակվեն Հայաստանի վրա: Ուրիշ թեմա չկա: Իրենք հիմա գնում են այնպիսի զենքեր, որոնք մեզ հասանելի չեն, մենք չենք կարող դրանք խփել: Նորագույն Բայրաքթարները բարձրանում են մինչեւ 13 կմ:

Առաջարկել ենք սահմանամերձ 40 գյուղերը դարձրեք ռազմական բնակավայր: 16-60 տարեկան տղամարդկանց ու կանանց կրակել սովորեցրեք: Շաբաթը մեկ անգամ մարզանքի հրավիրեք, կառուցեք 3-5 մետր հաստությամբ կապսուլներ, հերիք է խրամատները ստից փորեք: Բայրաքթարը խփում 30 մետր խորությամբ հողը հանում է:  Մենակ ձեզ պրեմիա եք տալիս, 3-4 մլն դոլարի պատմություն է սահմաններին 100 հատ այդպիսի կապսուլ կառուցելը:

43-55 կմ է Սյունիքի լայնությունը: Գրոհ Ադրբեջանի ու Նախիջեւանի կողմից ու մենք չկանք: հետո ի՞նչ եք ասելու, աշխարհին լցելու ենք, որ երկրորդ գենոցիդը ունեցանք, մի հատ էլ բանաձեւ ընդունեք, թե՞ ասելու ենք՝ էս մեկը մեզ «քցեց»: Նախ մենք ենք մեզ «քցում»:Անկախ նրանից, թե մենք ինչ ռազմավարական գործընկերներ ունենք, մենք պետք է կռվենք: Ամեն զենք ունի իր պատասխանը եւ այդ պատասխանը 5-10ա նգամ ավելի էժան է, քան հարձակողական զենքը:

Վտանգը ավելի քան 50 տոկոս է, որ ապրիլ-մայիսին Հայաստանը վրա կլինի հարձակում: Թող ես սխալ լինեմ, թող մենք հաշվի առնենք այս սխալը եւ պատրաստվենք դրան»,-ընդգծեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ մենք շատ օրհասական վիճակի մեջ ենք:

Արցախի Հանրապետություն Հրանտ Բագրատյան Ազգային ժողով խորհրդարանական լսումներ Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին