f

Անկախ

Ի՞նչ է արվում Հայաստանում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար


Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում։

Եթե ՀՀ սահմանը հատող անձի մոտ առկա են ջերմություն, ինչպես նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, նա մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման կամ բնակության վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։

Սակայն այս քայլերը կարող են բավական չլինել՝ վիրուսի ներթափանցումը կանխելու համար, քանի որ, ըստ վերջին տվյալները, վիրուսով վարակված պացիենտները վարակիչ են նույնիսկ հիվանդության ինկուբացիոն շրջանում, այսինքն՝ մինչեւ ախտանիշների ի հայտ գալը։

Ձեռնարկվել են նաեւ իրազեկման մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում տեղադրվել են տեղեկատվական պաստառներ, որոնց միջոցով տեղեկացվում է նոր վիրուսի, դրանով չվարակվելու եւ դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու անհրաժեշտ քայլերի մասին։

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • -միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • -եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • -օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • -խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • -մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք -մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • -օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • -լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • -գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
  • -մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • -եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հայտարարել հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, քանի որ դեպքերն, ըստ կլինիկական բնորոշման, «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։

նոր կորոնավիրուս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին