f

Անկախ

Սահմանադրական դատարանից անհետացել է Սահմանադրության Մայր օրինակը


Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողության օրը, Սահմանադրական դատարանից դուրս է բերվել և այլևս չի վերադարձվել Սահմանադրության Մայր օրինակը։

Վերջին անգամ, ուղիղ եթերում, բոլորի աչքի առաջ, Սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահ Արման Դիլանյանը այն փոխանցել է Սահմանադրական դատարանի մեկ այլ ինքնահռչակ նախագահ, Նիկոլ Փաշինյանի փաստաբան Վահե Գրիգորյանին, որն այն տարել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ Ազգային ժողովի հատուկ նիստում պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորների կողմից ընտրված Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունը։ Արարողությունից հետո, Վահե Գրիգորյանին վստահված Սահմանադրության Մայր օրինակն անհետացել է։

Մեծ ռիսկեր կան, որ այն կարող է հայտնված լինել Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բակալավրիատի երրորդ կուրսի ուսանողների ձեռքում, ովքեր կարող են դրանում սեփական հայեցողությամբ և գրագիտությամբ փոփոխություններ կատարել (վերջին անգամ այդպես եղել է 2020 թվականին, երբ այդ կարգավիճակի 46 տարեկան ուսանող, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի կոչով դասադուլներին հավանական մասնակցություն ցուցաբերած, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ուսմանը զուգահեռ, փոփոխություններ կատարեց դրանում, ինչի հետևանքով տեղի ունեցավ ապօրինի իշխանազավթում Սահմանադրական դատարանում)։

Հուսով եմ, այս հրապարակումից հետո կհաջողվի գտնել և Սահմանադրական դատարան վերադարձնել Սահմանադրությունը։

Հ․Գ․ Մի առիթով Վահե Գրիգորյանը մեր երկրի Սահմանադրությանն անվանել էր բռնաբարության արդյունք։ Հուսանք, որ 2022 թվականի մարտի 13-ից մինչ օրս նրա պատասխանատվության տակ եղած և բոլորի տեսադաշտից հեռու գտնվող Սահմանադրության Մայր օրինակի հետ հարաբերություններում նա իրեն նորմալ է դրսևորել։

Էդգար Ղազարյան ՖԲ Գրառում Սահմանադրական դատարան Սահմանադրություն Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին