Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են «Opel Zafira», «Opel Vectra», «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ հաղորդագրության` 4 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։
Տուժածներին օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։