Երգիչ Ջասթին Բիբերը հայտնել է, որ իր կինը՝ Հեյլին, ապաքինվում է։ Այս մասին երաժիշտը հայտարարել է Դենվերում իր ելույթի ժամանակ։ Գրում է Gazeta.ru-ն
«Ձեզանից շատերը տեսել են իմ կնոջ մասին լուրերը: Նա լավ է, ամեն ինչ լավ է»,- երկրպագուներին հանգստացրել է Բիբերը:
Նա նաև խոստովանել է, որ ստեղծված իրավիճակը իրեն շատ է անհանգստացրել։
«Շատ սարսափելի էր։ Բայց ես հաստատ գիտեմ, որ Աստված Հեյլիին իր ափի մեջ է պահում», - ասել է Բիբերը։
Անցյալ շաբաթ 25-ամյա մոդել Հեյլի Բիբերը հոսպիտալացվել էր կաթվածի կասկածանքով։ Բժիշկները աղջկա մոտ թրոմբ են հայտնաբերել։
Տարբեր աղբյուրներ հայտնել են, որ դեպքից հետո երգիչը «մի վայրկյան չի թողել կնոջը» և ամեն ինչ արել է նրա վիճակը բարելավելու համար։
Հեյլին և Ջասթինը ամուսնացել են 2018 թվականին։