f

Անկախ

Բանակցություններում մեր պատասխանը լինելու է՝ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ 3 սկզբունքի շրջանակում. Եղոյան


Շատ տարօրինակ կլինի, եթե Հայաստանը գնա բանակցությունների առանց առաջարկների եւ քննարկել իրենց առաջարկությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր բանակցություններին:

Հարցին, թե իր հայտարարությունը, թե «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս», դա իր սեփական կարծի՞քն է, թե իշխանության համար կարմիր գիծ, Եղոյանն արձագանքեց. «Պետք չի ամեն ինչ իմանալ: Երբ դիվանագիտության մեջ բոլորն ամեն ինչ իմանում են, դա արդեն դիվանագիտություն չէ: Դա ոչ թե տեսակետ է, այլ պարզ տրամաբանություն է: Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ. Մինսկի խմբի համանախագահության կողմից Արցախի խնդրի կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքից մեկն արդեն խախտվել է՝ ուժի չկիրառման սկզբունքը, ու չի կարելի թույլ տալ, որ մյուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը խախտվի»:

Նա ասաց, թե Արցախի հարցը այն գերկարևոր համաշխարհային ստրատեգիական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն ունենում են առանձին խոսակցություն։

«Ես համոզված եմ, որ Արցախի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն ունենում են առանձին խոսակցություն համաշխարհային ռազմավարական բալանսի կոնտեքստում», - նշեց նա։

Եղոյանն ընդգծեց՝ բանակցություններում հայկական կողմի պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկած երեք հիմնարար սկզբունքի շրջանակում։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ պահի հանդես կգա հայտարարությամբ:

Արման Եղոյան Տեսանյութ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին