Այս պահին ընթնում է Գառնիկ Իսագուլյանի խափանման միջոց կալանավորման իրավաչափության վերաբերյալ դատական նիստը, որի ժամանակ քննիչը փորձելով հիմնավորել, թե ինչու քաղբանտարկյալ Իսագուլյանը պետք է այսուհետ էլ փակի տակ պահվի, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ տեղյակ էլ չէ, թե ինչ հիմքով են Իսագուլյանի դեմ քրգործ հարուցել, անգամ չգիտի, թե որտեղ է Իսագուլյանն արտաբերել մտքերը, որոնք այլ լույսի տակ ներկայացնելով նրան փակի տակ են պահել։ Մի խոսքով` անգրագետ սարքոցիի հոտ է գալիս։