Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը կներկայացվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին։
«Մենք դա քննարկել ենք մեր դաշնակիցների հետ։ Առաջարկը կներկայացվի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ընթացքում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ այժմ այդ գաղափարը քննարկվում է եվրոպական շատ մայրաքաղաքներում։