f

Անկախ

Մեզ ամուր ողնաշարով, ազգային իշխանություն է պետք


Աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համաշխարհային բարդ, սրվող զարգացումների և համաշխարհային պանդեմիայի իրավիճակում բոլոր պետությունները արտաքին և ներքին քաղաքական նոր նշաձողեր են սահմանում: Հիմնականում, վիրուսի դեմ պայքարին զուգահեռ, ընթանում է նաև քաղաքական իավիճակից բխող նոր առաջնահերթությունների սահմանում, պետական ինստիտուտների և տնտեսական ողնաշարի ամրացում: Այլ կերպ ասած՝ բոլորն ամրացնում են իրենց պետական իմունիտետը, որպեսզի ոչ միայն դիմակայեն վիրուսա-ռազմա-քաղաքական իրավիճակին, այլև դուրս գան այդ իրավիճակից շահած, հօգուտ պետության և ժողովրդի: Առավել շատ անելիքներ, ջանքեր, քաղաքական կամք է պահանջվում այն երկրներում, որոնք ունեն ոչ բարի դրացիական-հարևան պետություններ, սահմանների կիսաշրջափակված ռեժիմ, ժամանակ առ ժամանակ ագրեսիվ ռազմական սադրանքների դիմող հակառակորդ:
Հիմա, ինչպիսին պետք է լինի մեր, որպես պետություն, վերոնշյալ մարտահրավերները հաղթահարելու ուղիները, քաղաքականությունը և մեթոդները, այն դեպքում, երբ իշխանությունը բացառապես զբաղված է իր ներքին քաղաքական նպատակները կյանքի կոչելով:
Այլ կերպ ասած՝ երկու տարի շարունակ, ոչ պրոֆեսիոնալ, ակնհայտ ապազգային քաղաքականությամբ երկիրը պահում են անկայուն իրավիճակում, կազմաքանդում են պետական ինստիտուտները, հոգեբանական և քարոզչական, քաղաքական պայքար են տանում ռազմաքաղաքական էլիտայի դեմ, ազգային գաղափարախոսության դեմ առհասարակ, մանիպուլիացնելով տարբեր սոցիալական հարցեր, դրանք օգտագործում են հասարակությանը իրար դեմ լարելու համար: Մի խոսքով՝ քաոսային իրավիճակ են ստեղծում գրեթե բոլոր ոլորտներում:
Փորձում են արժեզրկել ազգային, հերոս, հայրենիք գաղափարները:
Անգամ արտակարգ դրության պայմաններում, շարունակում են կենտրոնացած մնալ պոպուլիստական, դատարկախոս հայտարարությունների վրա:
Այս ամենը ամենևին էլ մեր պետության և ժողովրդի շահերին չի ծառայում: Ստեղծված իրավիճակից քիչ վնասներով դուրս գալու համար, մեզ ամուր ողնաշարով, ազգային իշխանություն է պետք:
Մեր պետությունը և հասարակությունը դեռ շատ անելիքներ ունի:
Արագ որոշումների և քաղաքական կամքի դրսևորման ժամանակն է՝ հանուն Ազգի և Պետականության:

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին