Նոր բանաստեղծ ընկերս Երևանից զանգեց Ստեփանակերտ.
-Լսել եմ, որ գազի հարցը լուծվում է:
-Եթե հավատանք պաշտոնական լրահոսին, կարելի է ասել՝ այո,- պատասխանեցի, ապա հարցրի.- Ձեզ մոտ ի՞նչ կա...
Հաջորդեց լիաթոք ծիծաղով համեմված պատասխանը.
-Մեզ ի՞նչ է եղել որ... և՜ գազ կա, և՜ լույս: Սար են ուզում՝ տալիս ենք, գետ են ուզում՝ տալիս ենք, ճանապարհ են ուզում՝ տալիս ենք, արա անգամ գյուղ են ուզում, էլի տալիս ենք...
...Հետո տիրեց երկար լռություն... Զգացի, որ ընկերս ոչ թե լիաթոք ծիծաղում, այլ... տառապում է...