Ճապոնիայի հյուսիս-արևելքում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Օդերևութաբանները նախազգուշացրել են երկրի արևելյան ափին ցունամիի առաջացման վտանգի մասին: Գրում է Gazeta.ru-ն։
Այս մասին են վկայում ԱՄՆ երկրաբանական ծառայության և ցունամիի սպառնալիքների կենտրոնի տվյալները։
Առկա տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի օջախը գտնվել է 33 կմ խորության վրա՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նամիե ափամերձ գյուղից 66 կմ հյուսիս-արևելք։
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միյագի եւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրաների բնակիչներին զգուշացրել են հնարավոր ցունամիի մասին, նրանց հորդորել են չմոտենալ առափնյա գծին։