Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ սելեն (Se) միկրոէլեմենտի ընդունումը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար։ Այս մասին բժիշկը հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Գրում է Gazeta.ru-ն։
Մյասնիկովի խոսքով՝ սելենը կարևոր է մարդու վահանաձև գեղձի, իմունիտետի, սպիտակուցների սինթեզի և լյարդի կարգավորման համար։
«Տեսականորեն բավականին շատ տվյալներ են կուտակվել, որ սելենը նման է օնկոլոգիայի զարգացումը կանխող միջոցի, կանխում է շաքարախտի, սրտի հիվանդության զարգացումը», ընդգծել է փորձագետը։
Այնուամենայնիվ, բժիշկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սելենը կարող է ընտրողաբար ազդել մարդու օրգանիզմների վրա։
Բացի այդ բժիշկը նշել է, որ սելենի գերդոզավորման ռիսկ կա։ Մյասնիկովի խոսքով՝ վտանգ կա ոչ միայն նյութի հավելումներ օգտագործելիս, այլեւ սննդակարգում մեծ քանակությամբ սելեն պարունակող մթերքներ ներառելիս։
Մազաթափությունը, փխրուն եղունգները, քրոնիկ փորլուծությունը և ճանաչողական խանգարումները վկայում են սելենի գերդոզավորման մասին:
Ավելի վաղ Մյասնիկովը ծանր սթրեսը հաղթահարելու միջոց էր անվանել.