f

Անկախ

Հայաստանի իշխանությունների օրակարգն էլ է այդ 5 կետերին համահունչ․ քաղաքագետ


Օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է բանակցել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, եթե Հայաստանն ընդունի իր պայմանները, իսկ մի քանի օր անց նաև հրապարակայնացրեց Հայաստանին ներկայացված 5 կետանոց պահանջագիրը․  երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում;  հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, և իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաև ապագայում;  կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան; դելիմիտացիա և  դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում; ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

«Անկախը» քաղաքագետ  Վիգեն Հակոբյանի հետ քննարկել է Ադրբեջանի պահանջների էությունը, Հայաստանի կողմից դրանք ընդունելու համ մերժելու հնարավորությունները։

-Պարոն Հակոբյան, մի քանի օր առաջ Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրեցին, որ ՀՀ իշխանություններին 5 կետանոց պահանջագիր են ներկայացրել, որոշ ժամանակ անց էլ հրապարակայնացրեցին իրենց պահանջները։ Սա առաջին դեպքը չէ, որ մեր երկրին առնչվող կարևորագույն զարգացումների, խնդիրների մասին տեղեկանում ենք Ադրբեջանի կամ Թուրքիայի պաշտոնյաներից, ոչ թե ՀՀ իշխանություններից։ Ինչո՞ւ։

-Ընդհանուր առմամբ դա ոճ է։ Հայաստանն այս պարագայում անգամ ակտիվ, որոշող կողմը չէ։ Հայաստանին, ըստ էության, առաջարկում,  ավելի շուտ պարտադրում  են ինչ-որ խաղի կանոններ, ֆորմատներ, որով մեր երկիրը  պետք է առաջնորդվի։

 Ինչ վերաբերում է դրսից տեղեկանալու տեխնոլոգիային։ Քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պոպուլիստ են, իրենց համար ավելի  կարևոր է սոցցանցերում վերաբերմունքն իրենց նկատմամբ, քան բովանդակությունը, ներառյալ պետական շահը։

Հետևաբար նրանք դժվարությամբ են գնում գործողությունների, որոնց արդյունքում իրենց անձնական իմիջը, թեկուզ մի քանի րոպեով, կարող է տուժել։ Օրինակ, այն գործիչը, որը կհաղորդի այդ լուրը, ոչ թե լայքեր, այլ  ջղայն սմայլիկներ կհավաքի, դա ավելի կարևոր է, քան պետական շահը։  Դրա համար ավելի շատ նախընտրում են, որ դրսից այդ ինֆորմացիան գա, և Հայաստանն ընդամենը մեկնաբանողի՝ հաստատողի կամ չհաստատողի դերում լինի։ 

-Իսկ գործող իշխանությունների ընտրազանգվածի մոտ արդյոք վստահության խարխլում տեղի չի՞ ունենում, երբ ոչ թե իրենց ընտրյալներից  են տեղեկանում կարևորագույն զարգացումների մասին, այլ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաներից։

-Ընդհանուր առմամբ այսօրվա իշխանության ընտրազանգվածի առնվազն 50-60 տոկոսին որևէ բան չի հետաքրքրում, որը բովանդակությանն է առնչվում։ Բազմիցս է ասվել, որ այսօրվա իշխանության  ընտրազանգվածն առաջնորդվում է աղանդի հոգեբանությամբ, իրենք հետևում են Նիկոլ Փաշինյանին որպես աղանդ․  ոչ  իր գաղափարների, ոչ գործողությունների, էլ չեմ ասում արդյունքների համար։ Իրենք էլ չեն կարող բացատրել թե ինչու։ Այսինքն  այդ 50-60 տոկոսի համար բացարձակապես միևնույնն է, թե երկրում ինչ է տեղի ունենում, իրենք իրավիճակային  հարցերով են զբաղված, բայց ոչ թե անգամ օրվա, այլ մոտակա երկու ժամվա հարցերով։  

Ընտրազանգվածի մնացած մասը, որը ուղեղ ունենալու հավակնություն ունի, կարող է կասկածել։ Այդ   կետերն այնպիսի վտանգներ են պարունակում մեր երկրի և պետության գոյատևման և ընդհանրապես ազգի անվտանգության համար, որ այդ մի հատվածի մոտ կարող է կասկած առաջացնել, թե նման բան չի կարող լինել, այս աստիճան զիջումների դժվար թե գնա իշխանությունը։ Նրանք կարող են  սպասել հայաստանյան կողմի պաշտոնական հաստատմանը, հերքմանը կամ որոշակի շտկմանը։ 

Արձանագրեմ նաև, որ հիմա, ի տարբերություն 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածի, այդ ընտրազանգվածի թիվը, ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները և ՏԻՄ ընտրությունները, բնավ էլ 680 հազար չէ այլևս, շատ-շատ ավելի քիչ է։ 

-Անդրադառնանք Ադրբեջանի 5 պահանջներին։ Դուք արդեն նշեցիք, որ դրանք կործանարար են մեր երկրի համար։ Այնուամենայնիվ, կա՞ դրանցում որևէ կետ, որ կարող է քիչ թե շատ ընդունելի լինել ՀՀ համար և քննարկման առարկա դառնալ։

-Կարծում եմ՝ բոլոր կետերը, որ  ներառված են այդտեղ, ընդհանուր շղթայի մաս են կազմում, որի նպատակը Արցախից պաշտոնապես հրաժարումն է և կոմունիկացիաների բացման քողի տակ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչումը, ինչը  Թուրքիան ու Ադրբեջանն էլ չեն թաքցնում։ Այդ բոլոր կետերը փոխկապակցված են, մեկը մյուսից բխող։ Նպատակն է, որ  Հայաստանը պաշտոնապես ստորագրի կապիտուլյատիվ մի նոր  փաստաթուղթ։ Այստեղ հայկական օրակարգ գոյություն չունի։ 

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀՀ  ԱԳՆ արձագանքը Ադրբեջանի պահանջներին։ 

-Տեսեք, ընդհանուր առմամբ  հայաստանյան կողմն  ասում է՝ հա, բանակցենք այդ օրակարգի շուրջ, բայց Մինսկի խմբի ֆորմատում։ Հայաստանյան կողմը շատ լավ հասկանում է, որ Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի հարցի շուրջ միջնորդական առաքելություն իրականացնելու համար, ունի այդ մանդատը, այն չունի մանդատ, օրինակ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, չունի մանդատ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և այլն։ Եվ  իրենք դիմում են մի ֆորմատի, որը բոլորովին այլ մանդատ ունի։ Դա զուտ դիվանագիտական մանիպուլյացիա է։ Իսկ քաղաքական առումով այստեղ չի բացառվում, որ  Հայաստանն այպիսով փորձում է խաղի մեջ մտցնել ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ են։ Այսինքն իրենք, ըստ էության, Արևմուտքին  մեսիջ են ուղարկում, որ իրենք կողմ կլինեին, որ այս  գործընթացի մեջ ակտիվորեն ներգրավված լիներ Արևմուտքը։ 

Կարծում եմ նաև՝ չմերժելով փորձում են ժամանակ ձգել, մինչև հասկանան, թե ինչ է կատարվելու աշխարհում մոտակա ժամանակաշրջանում՝ կապված նոր  աշխարհակարգերի և նոր խաղի կանոնների ձևավորման հետ։ Ադրբեջանը, բնականաբար, շտապում է ամեն  ինչ շատ արագ լուծել, քանի դեռ նոր աշխարհակարգ չի ձևավորվել։ Սրանք,  այսպես ասած,  չեն կարողանում մերժել, որովհետև հայկական իշխանության օրակարգը և արտաքին  հակառակորդների օրակարգը ռեալ նույնն է։Բայց քանի որ հասկանալի չէ, թե ինչ է լինելու 1  կամ 2 ամիս հետո, ասում են՝ համաձայն ենք, բայց դիմում են մի ֆորմատի, որը դե յուրե լիազորություններ չունի այդ  հարցով զբաղվելու։

-Իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու հարցը պետք է քննարկվի։ Արդյոք սա ուղե՞րձ է Ադրբեջանին, որ ՀՀ իշխանությունները կողմ են նրանց առաջարկներին։

-Իրենք այսպիսով, ըստ էության, մեսիջ են  հղում  Ադրբեջանին, Թուրքիային և ընդհանրապես ամբողջ աշխարհին, որ Հայաստանը չի բացառում նաև այդ տարբերակը։ Մինչդեռ ըստ ՀՀ Գերագույն խորհրդի որոշման, եթե չեմ սխալվում 1992թ․,  ՀՀ ԳԽ-ն արգելում է որևէ մեկին բանակցությունների ընթացքում Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում, այդ հնարավորությունն ընդհանրապես արգելված է։ Այն պաշտոնյան, որը հրապարակայնորեն նման  հնարավորությունը չի բացառում, նա ըստ էության խախտում է ՀՀ համապատասխան օրենքը կամ ԳԽ որոշումը։ Եթե պետք է նման հարց քննարկվի, ԱԺ մակարդակով նախ պետք է չեղարկեն  ԳԽ այդ որոշումը։

-Քննարկենք այդ 5 կետերը ՀՀ իշխանությունների կողմից մերժելու կամ ընդունելու հնարավորությունը։ Որը որքանո՞վ է հնարավոր։

-Իմ կարծիքով Հայաստանի իշխանությունների օրակարգն էլ է այդ 5 կետերին համահունչ։ Համենայնդեպս այն, ինչ հայտարարվում է ՀՀ իշխանությունների կողմից, այն, ինչի մասին ակնարկում են գործող վարչախմբի կարկառուն ներկայացուցիչները, ապացուցում են, որ այս առումով լուրջ տարաձայնություններ չեն երևում։ Տարբերություն գուցե լինի նյուանսների, տակտիկայի մեջ։ Ռազմավարական առումով տարաձայնություններ չկան։ 

-Իսկ հանրության համար այս 5 կետերն ընդունելի՞ են։

-Հայաստանի  հանրության մի մասի համար,  արդեն ասացի, բացարձակապես միևնույնն է,  թե ինչ է կատարվում իրենց տան դռնից այն կողմ։ Այս զանգվածի կենսաբանական ռեֆլեքսներն արդեն անգամ չեն գործում, չեն հասկանում՝ այս կամ այն իրադարձության հետ կապված ուրախանան, լացեն, թե գուցե սոված են և ուզում են հաց ուտել։

 Բայց կա նաև մի զանգված, որին  նման տենդենցները չեն ոգևորում։ Ոմանք ռադիկալ են  տրամադրված և սպասում են մեսիջի, թե ում հետևից գնան, որպեսզի փոխեն իրավիճակը։ Ոմանք էլ, նրանք ովքեր արդեն փաշինյանական  ճամբարի ընտրազանգվածից դուրս են եկել, բայց դեռևս չեն գտել նոր հանգրվան, իրենք երբեք Փաշինյանի հետ այլևս ճանապարհ չեն  գնա, քանի որ հիասթափվել են,  նաև սա այն մտածող հատվածն է, որը հասկացել է, որ իրենց խաբել  են, բայց նաև առայժմ այսօր գործող ընդդիմության մեջ չեն տեսնում այն ուժը, որի հետևից պետք է գնան։ Նրանք սպասում են նոր մեսիաների գալուն, որովհետև այդ զանգվածը միշտ փրկիչ է ման գալու։ Իրենք հասկացել են, որ Փաշինյանը փրկիչ չէր, բայց իրենց  խառնվածքն այնպիսին է, որ իրենք միշտ փրկիչ են ման գալիս, ոչ  թե ուզում են ինչ-որ մեկի հետ ճանապարհ անցնել և գործ անել իրար հետ  արդյունք ստանալու համար, այլ ուզում են մի նոր փրկիչ գա, որը իրենց փոխարեն կգործի և կբերի  բարգավաճման։


 

խմբագրի ընտրանի քաղաքականություն Վիգեն Հակոբյան հարցազրույց Ադրբեջան կապիտուլյացիա խաղաղության պայմանագիր սահմանազատում ԵԱՀԿ Մինսկի խումբ Արցախ Զանգեզուրի միջանցք

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին