f

Անկախ

«Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն». նոր կրթական ծրագրեր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում


Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը:

Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով միջազգային փորձը, բուհում մշակվել և ներդրվել են «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական և «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական կրթական ծրագրերը: Մշակվել է նաև հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների առցանց գնահատման գործիքակազմը` թեստային համապատասխան առաջադրանքներով, որոնք այժմ փորձաքննության փուլում են: 

Բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի տարբեր բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում փոխվարչապետ Հ. Մաթևոսյանը շնորհավորել է ներկաներին նոր կրթական ծրագրերի ներդրման կապակցությամբ: Փոխվարչապետը, կարևորելով նման ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ ժամանակակից գիտական և տեխնոլոգիական զարգացումները թելադրում են բարձրագույն կրթության բովանդակության և կազմակերպման ձևերի վերանայում՝ ուսումնառության վերջնարդյունքների բարելավման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդման, նորարարությունների ներդրման և այլ առումներով:

«Գիտելիքահենք տնտեսության ստեղծումն առաջնահերթ է դարձնում բարձրագույն կրթության գործընթացում հետազոտության և ուսումնառության միավորումը, ինչը հնարավորություն է ընձեռում պատրաստելու համապատասխան տեսական գիտելիքներով և գործնական հմտություններով ու կարողություններով մասնագետներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային աշխատաշուկայում»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով` շատ կարևոր է, որ բուհական համակարգում ենթակառուցվածքների կատարելագործումը նպաստում է երկու նոր կրթական ծրագրերի ներդրմանը: Նա հույս է հայտնել, որ Բրյուսովի անվան պետական համալսարանում ներդրված բակալավրիական և մագիստրոսական նոր ծրագրերն աշխատաշուկայի համար որակյալ կադրեր կապահովեն: 

«Մեր ցանկությունն է, որ նոր կրթական ծրագրերի շնորհիվ ունենանք բարձրակարգ մասնագետներ, որոնք կստեղծեն հայերենի, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ օժտված ծրագրեր: Այս ծրագրի կարևոր առավելություններից մեկը միջոլորտային կապերի և կրթական ծրագրերի համատեղումն է, քանի որ լեզվաբանական և ՏՏ կրթությունների համատեղմամբ մենք ստանում ենք նոր՝ մրցունակ մասնագիտություն և գիտական զարգացման ուղղություն»,- փաստել է Կարեն Թռչունյանը: 

Նա նաև նշել է, որ նոր մասնագիտությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ բիզնեսի ոլորտում, որը պետության համար հավելյալ արժեքի ստեղծման ուղղությամբ նոր խթան է: Կարեն Թռչունյանը շնորհավորել է ծրագրի իրականացման կապակցությամբ` բուհի պատասխանատուներին մաղթելով կրթական ծրագրի շարունակականություն և բարձր արդյունքներ:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրել է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծման պատմությունը: Նա նշել է, որ 25-ամսյա տևողությամբ, 119 մլն դրամ արժողությամբ նորարարական ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ուսումնասիրվել են ՏՏ համակարգերի լեզվաբանական ապահովման և լեզվաբանության մեջ արհեստական բանականության զարգացման խնդիրները: Կարինե Հարությունյանի խոսքով՝ հայերենի տեխնոլոգիացման գործընթացը դանդաղ է իրականացվում` ի համեմատ այլ լեզուների: 

«Պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չեն պատրաստվում լեզվաբանության և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոլորտային մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել թվային միջավայրերում հայերենի լիարժեք կիրառման ուղղությամբ հետազոտություններ և նորարարական մշակումներ` դրանք փոխկապակցելով օտար լեզուների հետ: Ուստի ծրագրի իրականացման առաջին իսկ փուլից նպատակ սահմանվեց զարգացնել կիրառական լեզվաբանության տեխնոլոգիահենք կրթությունը, օտար լեզուների փոխկապակցմամբ խթանել հայերենի կիրառությունը թվային միջավայրերում: Մեր մյուս կարևոր խնդիրն է եղել մշակել հայերենի՝ որպես օտար լեզվի իմացության մակարդակների նկարագիրը` համաեվրոպական լեզվաիմացության շրջանակներին համապատասխան և ներդնել հայերենի իմացության գնահատման առցանց գործիքակազմ»,- նշել է ռեկտոր Կարինե Հարությունյանը` ավելացնելով, որ գիտահետազոտական բոլոր նշված ուսումնասիրությունները կարող են իրագործվել Բրյուսովի անվան պետական համալսարանի նորաստեղծ «ՀայԼինգվոՏեք» կենտրոնում, որը ևս հիմնվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Կենտրոնը, ինչպես բուհի ռեկտորն է վստահեցնում, կարող է դառնալ լեզվաբանության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացման գերազանցության հարթակ:

ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն հաստատվել են «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական և «Հաշվողական լեզվաբանություն» բակալավրիական մասնագիտական կրթական ծրագրերը. այժմ ընթացքի մեջ է այդ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացը, որից հետո Բրյուսովի անվան պետական համալսարանում կարող է նշված մասնագիտություններով ընդունելություն կազմակերպվել:

Կրթական նոր ծրագրերի շրջանավարտները կձևավորեն կոմպետենցիաներ, որոնք կիրառելի են թարգմանության, ձայնի ճանաչման, տեքստի մեքենայական վերլուծության, որոնողական համակարգերի, արհեստական բանականության և այլ ծրագրերում:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին