ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի մոտեցումները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում չեն համընկնում։ Գրում է Gazeta
Նախարարի խոսքով՝ չնայած տարբեր տեսակետներին՝ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի մոտեցումը։
«Այսօր մեզ համար առանցքային թեման Ուկրաինայի իրավիճակն է և դրա շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։ Գաղտնիք չէ, որ մեր դիրքորոշումներն այս հարցում չեն համընկնում, բայց մենք իսկապես գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերվում այդ դիրքորոշմանը…»,- ընդգծել է Լավրովը։
Լավրովը բարձր է գնահատել Թուրքիայի մոտեցումը՝ մարտի 16-ին թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններ սկսելիս։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքին։
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ուկրաինայում ռազմական դրություն է մտցվել մինչև մարտի 26-ը։