f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Գյումրիի N 19 ռուսական դպրոցում աշակերտների մասնակցությամբ ֆլեշմոբ է իրականացվել, որի ընթացքում Z տառ են կազմել և այդկերպ  իրենց աջակցությունը հայտնել Ռուսաստանին


Երեկ Գյումրիի N 19 ռուսական դպրոցում աշակերտների մասնակցությամբ ֆլեշմոբ է իրականացվել, որի ընթացքում Z տառ են կազմել և այդկերպ  իրենց աջակցությունը հայտնել Ռուսաստանին: Երեկվանից դպրոցի հասցեին քննադատությունները չեն դադարում: Ոմանք համացանցում են կարծիք հայտնում, ոմանք էլ՝ փողոցում՝ ընդգծելով, որ դպրոցներն ապաքաղաքական կառույց են եւ երեխաներին օգտագործել քաղաքական նպատակների համար անթույլատրելի է:


Նշենք, որ Գյումրիում երկու թիվ 19 դպրոց կա: Առաջինում, որը հայկական է, նույնպես վերջերս ռուսաց լեզվի ուսուցչի նախաձեռնությամբ միջոցառում է տեղի ունեցել, բայց ինչպես տնօրեն Արտակ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, առարկայական է եղել եւ քաղաքականությանն ընդհանրապես չի առնչվել:

«Հաճախ ռուս զինվորականներն էլ, որ նոր են Գյումրիում եւ երեխաներին տեղավորելու հարց են ունենում, շփոթում են մեր դպրոցը Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցի հետ, որտեղ դասավանդում են բացարձակապես ռուսերենով եւ հիմնականում սովորում են ռուս զինվորականների երեխաները: Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցը՝ ի տարբերություն թիվ 19 դպրոցի, Շիրակի մարզպետարանի ենթակայության տակ չէ, այն Ռուսաստանի դաշնության ենթակայության տակ է»,-մանրամասնեց թիվ 19 դպրոցի տնօրենը:

Ի դեպ, միջոցառումը կազմակերպվել էր հենց ռուսական դպրոցի բակում, տևել էր ընդամենը մի քանի րոպե: Նպատակը՝  ի աջակցություն Ռուսաստանի Ուկրաինայում «հատուկ գործողության» : Հատկանշական է, որ դպրոցում նաև հայ երեխաներ են սովորում: Աշակերտներից տեղեկացանք, որ միջոցառման հեղինակը ազգությամբ ռուս ուսուցիչներից մեկն է եղել : Աշակերտներին բաժանել են ռուսական դրոշներ, Z տառի գրությամբ պաստառներ եւ լուսանկարել են:

Տեղեկացանք նաև, որը դպրոցը ֆինանսավորվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից: Դպրոցի տնօրենի հետ մեզ զրուցել չհաջողվեց, չպատասխանեց նաև հեռախոսազանգերին: 

 

Գյումրիի N 19 ռուսական դպրոց ֆլեշմոբ Ռուսաստան Ուկրաինա Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին