f

Անկախ

ԱՐՑԱԽՑԻ ԻՄԱՍՏԱՍԵՐԸ ՀԱՂՊԱՏՈՒՄ


Թերթում ենք պատմության էջերը

Հովհաննես Իմաստասերի անունը առաջին անգամ կարդացել էի երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Հայը. Կենսագրություն մեկ տողով» գրքում։ Վերջերս այն կրկին աչքովս ընկավ և սկսեցի հետաքրքրվել։ Հայկական համառոտ հանրագիտարանից տեղեկացա, որ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, տաղերգու Հովհաննես Սարկավագը ծնվել է Արցախի Փառիսոս գավառում քահանայի ընտանիքում մոտ 1045-ին։ Սովորել է Հաղպատի վանքում, կրթությունը շարունակել Անիում։ Հետագայում նա ղեկավարել է նախ Անիի հետո էլ Հաղպատի դպրոցները։ Ստեղծել է Հայոց փոքր թվականը, որ կոչվել է «Սարկավակագիր»։ Նա մեծ համբավ է վայելել վրաց եպիսկոպոսների շրջանում և արքունիքում։ «Իմաստասեր» հռչակվել է բազմակողմանի և խոր գիտելիքների համար։ Ժամանակին նա կոչվել է նաև «Աստվածային փիլիսոփա», «Պոետիկոս», «Մեծ սոփեստ» և այլն։

Հովհաննես Իմաստասերը անդրադարձել է Աստվածաբանության, բարոյագիտության, սոցիալ-քաղաքական ուսմունքի և այլ բնագավառների հարցերին, մեկնաբանել է անտիկ և քրիստոնյա մտածողների երկերը։ Նա միջնադարի համար առաջադրել է նոր մեթոդաբանական սկզբունքներ։ Ըստ նրա աշխարհը կազմված է չորս տարրերից՝ հող, ջուր, օդ, հուր։ Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները հնի և նորի պայքարի հետևանքներ են։ Սարկավագը ժամանակին ստեղծել է արվեստի ընդհանուր տեսություն։ Նրա գեղագիտական ուսմունքը շարադրված է «Բան իմաստութեան» պոեմում։ Որպես տաղերգու, երաժշտագետ-երգահան Հովհաննես Իմաստասերը նպաստել է խազագրության, սաղմոսագրության, շարականների ստեղծմանը և զարգացմանը։ Հովհաննես Իմաստասերը ոչ միայն դպրոցական գործի բարենորոգիչ էր, այլ մշակել է ընդհանուր մանկավարժության տեսություն, հայ նախորդ մտքերի վրա խարսխված ուսուցման սկզբունքներ։ Նրա գրական և տեսական  ժառանգությունը զգալիորեն խթանել է Հայաստանում գիտության, մշակույթի և լուսավորության զարգացմանը։ Սարկավագը իր երկրային կյանքն ավարտել է Հաղպատում 1129թ։

Հանրագիտարանը Հովհաննես Սարկավագի մասին այլ սկզբնաղբյուրների հետ հիշատակում է նաև Մ. Աբեղյանի 1970թ հրատարակած «Հայոց հին գրականության պատմություն» երկի չորրորդ հատորը։

Կարծում եմ այս հակիրճ հրապարակումը մի կայծ է, որից ցանկացողները կարող են բոցավառել այս նշանավոր հայորդու ուսանելի գործունեությունը մասնագիտական վերլուծության ենթարկող ջահը։

 

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Հովհաննես Իմաստասեր Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին