«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ԱԺ նախագահին` «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» թեմայով հրատապ նիստ անելու առաջարկով։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` հավելելով, որ անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են արդեն իսկ։
Հրատապ քննարկումն առաջարկում են անցկացնել մարտի 22-ին գումարվող հերթական նստաշրջանում։
Աբրահամյանը հայտնեց նաև, որ նախագծի զեկուցողը հենց ինքն է լինելու, սակայն որպես հարակից զեկուցողներ ընդդիմությունն առաջարկել է, որ հանդես գան արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին` Աբրահամյանը նշեց, որ այս պահին որևէ կտրուկ փոփոություններ չկան, բանակցություններ են ընթանում գազի խողովակի վերականգնման համար։