f

Անկախ

Չինչինի վարչական ղեկավարը բացահայտել է հանցավոր խումբ


Իջեւան քաղաքի բնակչուհի, 1981թ. ծնված Նարա Ղազումյանը, խարդախությամբ , ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Չինչին համայնքի ղեկավար Կարեն Դարբինյանին ներկայանալով իբրեւ «Ապավեն համայնքներին» բարեգործական հասարակական կազմակերպության Լոռու եւ Տավուշի մարզերում իրականացվող ծրագրերի պատասխանատու, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Չինչին համայնքի վարչական տարածքում անասնապահական եւ ջերմոցային տնտեսության զարգացման եւ ճանապարհների ասֆալտապատման ծրագրեր իրականացելու կեղծ խոստումներ տալով՝ 2016թ․-ի դեկտեմբերի 29-ից մինչեւ 2017թ․-ի փետրվարի 20-ը Կ. Դարբինյանից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 97 միլիոն ՀՀ դրամին համարժեք 200 հազար ԱՄՆ դոլար:

2020թ. փետրվարի 7-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Նարա Ղազումյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, Ն. Ղազումյանից հօգուտ Կարեն Դարբինյանի բռնագանձել 182 հազար 800 ԱՄՆ դոլար՝ որպես տուժողին պատճառված նյութական վնաս, քաղաքացիական հայցի ապահովման համար արգելանք դնել Ն.Ղազումյանի անշարժ եւ շարժական գույքի վրա` մինչեւ պատճառված վնասի հատուցումը:

Ն․ Ղազումյանի փաստաբանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է քրեական գործերով վերաքնննիչ դատարան, վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, փաստաբանը այդ դատավճիռը բողոքարկել է վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Չինչին համայնքի նախկին ղեկավար, ներկայումս Բերդ համայնքի մաս կազմող Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ իր բողոքների հիման վրա կատարված քննությամբ բացահայտվել է խարդախների 4 հոգանոց խումբ, որը շուրջ 15 տարի Ճամբարակում, Գեղարքունիքի մարզի այլ տարածքներում, ներկայանալով որպես բարեգործական կազմակերպություն, մարդկանցից խաբեությամբ, շանտաժի միջոցով շորթել է շուրջ 1միլիոն դոլարին համարժեք գումար, այդ գործով տուժածները շուրջ 40 հոգի են՝ համայնքի ղեկավարներ, անասնապահներ եւ այլն։ Նա ասաց,որ այդ խմբի 4 անդամների դատավարությունը ներկայումս տեղի է ունենում Սեւան քաղաքում, խմբի մեջ մեջ կան իջեւանցի, էջմիածնեցի եւ այլոք։ Կ․ Դարբինյանի բողոքի հիման վրա է բացահայտվել այդ հանցավոր խումբը, սակայն նրան քրեական գործով տուժած չեն ներգրավել, նկատի ունենալով, որ նրան խարդախությամբ վնասներ պատճառած Ն․ Ղազումյանը դատապարտվել է; Կ․ Դարբինյանը հայտնեց, որ Ն․ Ղազումյանի խարդախության պատճառով ինքը ստիպված է եղել վաճառել իր ընտանիքի ողջ ունեցվածքը, Ն․ Ղազումյանը որպես սեփականություն ոչինչ չունի, պատճառված վնասը հատուցված չէ; Կ․ Դարբինյանին հարցրի՝ հնարավո՞ր է , որ Ն․ Ղազումյանը վաղաժամկետ ազատվի ազատազրկման վայրից , նա դա բացառեց, ասելով, որ իր բողոքի պայմաններում դա հնարավոր չէ։

Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում խարդախություն Տավուշի մարզ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին