ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի՝ մարտի 16-ին, կհայտարարի Ուկրաինային 1,01 մլրդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ինչպես նշվում է, Սպիտակ տան ղեկավարը մտադիր է իր հայտարարությունը հնչեցնել այսօր՝ ԱՄՆ Կոնգրեսի առջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո։
Հրատարակության տվյալներով՝ միջոցները կուղղվեն Ուկրաինայի համար հակատանկային և հակաօդային համակարգերի, այդ թվում՝ Javelin-ի և Stinger-ի ձեռքբերմանը։
Պարբերականը մանրամասնում է, որ գումարը ծախսվելու է նախապես հայտարարված 13,6 միլիարդ դոլարի օգնությունից, որն ԱՄՆ-ն հատկացրել է արդեն ստորագրված բյուջեով Ուկրաինային աջակցելու համար։