f

Անկախ

Լուսինե Սահակյան. Աննա Դանիբեկյանն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գեւորգյանի նկատմամբ


Տեղի ունեցողը չի տեղավորվում տրամաբանության սահմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները դատարանում:

Հիշեցնենք, որ, թեեւ մարտի 1-ին Գեւորգյանը հայտարարել էր, որ մարտի 14-ին եւ 15-ին Ուկրաինայի հարցով ԵԽԽՎ արտահերթ նիստ պետք է կայանա, որին ինքը պետք է մասնակցի հեռավար ռեժիմով, դատավոր Դանիբեկյանը նիստը նշանակեց մարտի 15-ին։ Այսօր դատավորը նախ նիստը նշանակեց ժամը 16-ին, իսկ երբ մինչ այդ բոլորը, բացի Գեւորգյանից, եկան, արձանագրեց նրա բացակայությունը եւ նիստը տեղափոխեց մարտի 22-ին։

«Նույնիսկ դատախազները վրդովվեցին։ Դա անհարգալից վերաբերմունք է դատարանի, նիստի մասնակիցների նկատմամբ։ Որովհետեւ դատարանի համար ակնհայտ էր, որ Արմեն Գեւորգյանը չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դա ակնհայտ էր նույնիսկ նիստը նշանակելիս։ Բայց, նշանակելով, նաեւ տեղափոխել ժամը 16-ին... Դա ուղղակի անտրամաբանական է։ Այնպիսի պավորություն է, որ դատավոր Դանիբեկյանի գործողություններից զարմանալ պետք չէ: Նա որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող քայլեր է անում»,- նշեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ վերջին նիստին դատավորը նույնպես մի քանի ընդմիջում հայտարարեց, պահանջեց  փաստաթղթերով հաստատել առաջիկա գործուղումը եւ, այնուամենայնիվ, մերժեց միջնորդությունը։ Նման օրինակները շատ են, հավելեց Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով՝ դատավորն ընդգծված բացասական վերաբերմունք ունի Արմեն Գեւորգյանի նկատմամբ եւ չի կարող օբյեկտիվորեն քննել նրա մասով գործը: Նա մերժեց ինքնաբացարկը, սակայն գործնականում ամեն օր հաստատում է իր հակակրանքն Արմեն Գեւորգյանի նկատմամբ, եզրափակեց փաստաբանը։

Հայաստան Լուսինե Սահակյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին