ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում սպասվող պատերազմի մասին տեղեկություն չկա. Մենք այս պահին ոչ մի տեղեկություն չունենք, հստակ ինֆորմացիա չկա, պատերազմի վտանգի մասին տեղեկությունները հիմնավոր չեն»: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ պատերազմ միշտ հնարավոր է, սակայն, այս պահի դրությամբ, չունեն տեղեկատվություն, որ պետք է մոտ ժամանակներս պատերազմ սկսվի։
Հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ պետական դավաճանության մեղադրանքով անցնող գործով, Տ.Հարությունյանը պատասխանեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և ցածր օղակներից»։