f

Անկախ

Ինչը կլինի նախագահ Արմեն Սարգսյանի պատասխան քայլը


Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է Նախագահ Սարգսյանին՝ խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր՝ քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները: Գրությանը նաև միացել էր Անգլիայի փաստաբանների պալատի անդամ՝ Թագուհու Փաստաբան (QC) կոչումով Էդվարդ Ֆիցջերալդը։

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ տվյալ քրեական գործով տեղի չեն ունենում որևէ դատավարական գործընթացներ, և ընդհանրապես չկար որևէ տեղեկություն նախագահող դատավորի վերաբերյալ։ Ավելին՝ ամիսներ առաջ ներկայացված միջնորդությունները չեն քննվում դատարանի կողմից, չնայած որ դրանք պետք է անհապաղ քննվեն, մանավանդ, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն։ Այսինքն՝մինչ այս պահը դատական նիստերի և արդարադատության մատչելիության տեսանկյունից մարտի կեսից վրա հասած խնդրի վերաբերյալ առկա չէ ոչ մի լուծում, և առկա չէ որևէ տեղեկատվություն:

Նախագահ Սարգսյանին ուղղված գրությունը ընդգծում է, որ նման պայմաններում առաջանում է արդարադատության մերժում Հայաստանի պաշտոնաթող նախագահ` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ` արդարադատության իրականացումից խուսափելու և այն պետության կողմից որպես պոզիտիվ պարտականություն չպաշտպանելու մարդու իրավունքների ակնհայտ խնդիր: Գրությունում նաև նշել ենք, որ ստեղծված իրավիճակում առկա են Սահմանադրության հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ,  մասնավորապես` իրավունքի գերակայության, անձնական ազատության և արդար դատաքննության սահմանադրական երաշխիքները:

Մեր կողմից բարձրացված հարցը շատ պարզ է և վերաբերում է Նախագահի՝ Սահմանադրության պահպանման գործառույթի իրացմանը և Դատական իշխանության անգործության կանխմանը: Ստեղծվածը թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված մի շարք նորմերի, սակայն, հատկապես Սահմանադրության 3-րդ հոդվածի կոպիտ խախտում է, որի պահպանմանը հետևելը հենց Նախագահի սահմանադրական լիազորությունն է:

Այդ գրությունը մասնավորապես ընդգծում է, որ առկա է ակնհայտ անհրաժեշտություն Նախագահի կողմից նախաձեռնելու գործընթաց՝ ծանոթանալու դատավոր Ա. Դանիբեկյանի անձնական գործին՝ պարզելու համար՝ արդյոք վերջինս առհասարակ կարող է պաշտոնաթող Նախագահի մեղսագրվող արարքի վերաբերյալ քրեական գործ քննության առնել, թե ոչ, կամ ինչպես է հնարավոր 2020 թվականի մարտի 13-ից առանց որևէ տեղեկության, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային վարակի նման վտանգավոր ցուցանիշների պայմաններում, որևէ գործողություն չկատարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ:

Եվրոպայի խորհուրդում գործող յուրաքանչյուր դատավոր ունի պարտականություն համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ անհապաղ քննության առնելու խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունները, ինչը տվյալ դեպքում կոպտորեն խախտել է։ Դատավոր Դանիբեկյանի կողմից առհասարակ ոչ մի գործողություն չի կատարվում՝ Դանիբեկյանը չի ներկայանում իր պարտականությունների կատարմանը, և նույն անգործությունն է  Բարձրագույն դատական խորհրդում և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, և այս ամենը տեղի է ունենում արտակարգ դրության պայմաններում:

Ակնհատ է, որ Հայաստանի երկրորդը նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է հետապնդումների քաղաքական շարժառիթներով և նրա նպատմամբ ակնհայտորեն կիրառվում է խտրականություն, մանավանդ` արտակարգ դրության և կորոնավիրուսային վարակի նման վտանգների պայմաններում։

Սարգիս Գրիգորյան, GPARTNERS իրավաբանական ընկերություն

 

Սարգիս Գրիգորյան Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Էդվարդ Ֆիցջերալդ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին