f

Անկախ

Ի՞նչ ասել է՝ աջակցության կարիք չունեն, արցախցիները տաք ճաշից սկսած ամեն ինչի կարիք ունեն.Թեհմինա Վարանյանը՝ քաղաքապետին


Մինչ մենք այստեղ նիստ ենք անում, Արցախում շատ ծանր հումանիտար վիճակ է ստեղծվել: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստի սկզբում հայտարարեց ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը:

«Մենք լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի բացակայությունը: Արդյոք կապի մեջ եք Արցախի մեր  գործընկերների հետ, արդյոք Երեւանը պատրաստվում է ինչ-որ կերպ օգնել Արցախի  ժողովրդին՝ դիմակայելու Ադրբեջանի հերթական հակահումանիստական այս քայլին, որն ուղղված է Արցախի հայաթափմանը»,-ասաց նա:

Ի պատասխան Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ինքը կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերոջ հետ. «Այս պահի դրությամբ, որպես այդպիսին, աջակցության կարիք չկա: Եթե կարիք լինի, բոլորս, իհարկե, պատրաստակամ ենք մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու: Այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, ակտիվ զբաղվում են կառավարության մեջ գործընկերները»:

Ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը եւս անդրադարձավ այս խնդրին՝ նշելով. «Ամենայն հարգանքով հուշատախտակների, փողոցների անվանակոչությունների նախագծերի հանդեպ, բայց մենք այսօր օրակարգում չունենք կարեւոր մի հարց՝ Արցախի վիճակը: Ստեփանակերտը Հայաստանի երկրորդ մայրաքաղաքն է, իսկ մենք որեւէ կերպ որեւէ միջոց չենք ձեռնարկում նրանց աջակցելու:

Ինչ ասել է՝ աջակցության կարիք չունեն, այդ մարդիկ տաք ճաշից սկսած ամեն ինչի կարիք ունեն: Առաջարկում եմ սննդով, փոքրիկ էլեկտրական տաքացուցիչներ, էլեկտրական գազօջախներ կամ որեւէ այլ կերպ օգնել: Մենք այսօր ծաղիկ ենք նկարելու, բանտիկներից ենք խոսելու, բայց այնտեղ կա լուրջ խնդիր, ու մենք որեւէ հոդվածում գումար չենք նախատեսում: Սա ինչի՞ մասին է խոսում: Այս ծնր պահին արցախցիները պետք է զգան Երեւանի ու երեւանցու ուժը: Խնդրում եմ՝ մոտակա օրերին անպայման զբաղվել սրանով»:

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Երեւանի համայնքը եւ ամբողջ Հայաստանը միշտ կանգնած է եղել Արցախի թիկունքին: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել Արցախին: Եթե կան նմանատիպ խնդիրներ,  կարող ենք քննարկել, կարող ենք անգամ արտհերթ նիստ հրավիրել եւ համապատասխան ֆինանսական միջոցներ ուղղել, որ կարողանանմեր հայրենակիցներն իրենց խնդիրները լուծել: Բայց ես տեղյակ չեմ, որ ձեր բարձրացրած խնդիրները կան, եւ իրենք դրա անհրաժեշտությունն այս պահին ունեն»:

Հայաստան Թեհմինա Վարդանյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին