f

Անկախ

Արևմուտքի ձեռքերն Ուկրաինայում նույնքան արյունոտ են, որքան Պուտինինը


Ներկայումս սոցցանցերում տիրում է դիսկուրսիվ նյարդային տիկ, այդ թվում՝ այնպիսի հայտնի լրագրողների կողմից, ինչպիսին է Guardian-ի սյունակագիր Ջորջ Մոնբիոտը: Պահանջն այն է, որ բոլորը ոչ միայն «դատապարտեն» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա ներխուժելու համար, այլ դա անեն առանց որակավորման։
Նման գործունեությունից ձեռնպահ մնալը համարվում է որոշակի ապացույց, որ այդ անձը Պուտինի կողմնակից է կամ` Կրեմլի բոտ, հետևաբար նրա տեսակետները աշխարհի ցանկացած երևույթի վերաբերյալ, հատկապես արևմտյան համարժեք ռազմական հանցագործությունների վերաբերյալ նրանց քննադատությունները, կարող են հանգիստ անտեսվել:
Որքա՜ն ձեռնտու է այս մոտեցումը բոլոր այն արևմտյան առաջնորդներին, որոնք առնվազն նույնքան վատ ռազմական հանցագործություններ են կատարել, որքան Ռուսաստանի ներկայիս հանցագործություններն են:
Ես բազմիցս բնութագրել եմ Ռուսաստանի ներխուժումը որպես անօրինական. Ես Պուտինին պարբերաբար անվանել եմ պատերազմական հանցագործ (դուք կարող եք չնկատել, բայց ես դա նորից արեցի նախորդ երկու պարբերություններում); և ես հետևողականորեն Պուտինի արարքները համեմատել եմ վերջին երկու տասնամյակների ընթացքում Արևմուտքի կողմից արված ամենահրեշավոր գործողությունների հետ: Բայց դրանցից ոչ մեկը բավարար չէ։ Միշտ ավելին է անհրաժեշտ:
Աներկբա պախարակման պահանջը տարօրինակ է, և թվում է, որ նրանք, ովքեր պնդում են դա, անազնիվ են, առնվազն իրենք իրենց հետ: 
Ես չեմ հիշում, որ որևէ մեկը դատապարտեր Թոնի Բլերին կամ Ջորջ Բուշին 2003 թվականին Իրաք ներխուժելու համար: Կամ որ դատապարտեր Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումը ԱՄՆ-ի աջակցությամբ, ինրի արդյունքում այդ երկիրը հայտնվեց ազգակործան քաոսի մեջ: Կամ որ որևիցե մեկն ափսոսանք հայտներ Արևմուտքի նյութական աջակցությանը` Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի բնակչության կոտորածին, ներառյալ Բրիտանիայի կողմից ինքնաթիռների, ռումբերի վաճառքին և Էր-Ռիադի ռազմական վերապատրաստմանը: Կամ, որ քննադատեր Արևմուտքի աջակցությունը Սիրիայում գլուխ կտրող ջիհադիստներին (որոնք, հանկարծակիորեն, այժմ կարծես թե շրջվել են դեպի Ուկրաինա՝ նորից դառնալով մեր դաշնակիցները): Կամ, որ կշտամբեր Արևմուտքի տասնամյակների աջակցությունն Իսրայելին` պաղեստինյան ժողովրդին բնաջնջելու գործում:
Եվ դրանք այն բաներն են, որոնց համար մենք`արևմուտքցիներս ուղղակիորեն պատասխանատու ենք:

Մենք ընտրեցինք այն քաղաքական գործիչներին, ովքեր պատճառեցին այս անչափելի տառապանքը։ Այդ ռումբերը մերն էին։ Մենք պետք է պահանջեինք, որ մեր առաջնորդները տարվեին Հաագա՝ դատվելու ռազմական հանցագործությունների համար:
Ի հակադրություն այդ ամենի, մենք` արևմուտքցիներս, պատասխանատվություն չենք կրում Պուտինի կամ նրա գործողությունների համար: Ես չեմ կարող նրան հեռացնել պաշտոնից: Ինչ էլ ես ասեմ, չի ստիպի նրան փոխել ընթացքը: Եվ ամենացավալին այն է, որ այն, ինչ ես ասեմ նրա կամ Ռուսաստանի դեմ, պարզապես ուժեղացնելու է ինքնահավան արևմտյան մեկնաբանությունների անմիտ երգչախումբը, որը նպատակ ունի քարեր նետել Ռուսաստանի պատերազմ հրահրողների վրա՝ միևնույն ժամանակ աչքաթող անելով մեր տեղական պատերազմողներին:
Պուտինին դատապարտող արևմուտքցիները փոխզիջումներն ու խաղաղությունը ավելի հավանական չեն դարձնի, ընդհակառակը, դրանք ավելի քիչ հավանական կդառնան: Ռուսներն իրենք պետք է հնարավորինս ընդգծեն Պուտինի հանցագործությունները՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ տանելու համար, մինչդեռ մենք պետք է նույնը անենք մեր առաջնորդների հետ՝ նրանց մի սեղանի շուրջ մղելու համար: Քանի դեռ մեր ուշադրությունը Պուտինի և նրա հանցագործությունների վրա է, մեր առաջնորդները և նրանց հանցագործությունները աչքաթող են մնում։


Պատերազմի մառախուղ
Նրանք, ովքեր պնդում են, որ միանգամայն հնարավոր է դատապարտել և՛ Պուտինին, և՛ արևմտյան առաջնորդներին, հենց այն մարդիկ են, ովքեր չափազանց անվճռական են եղել մեր ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Նշենք, որ Մոնբիոթը չի օգտագործել The Guardian-ի իր շաբաթական ոչ մի սյունակ՝ ընդգծելու Ջուլիան Ասանժի տարիներ տևած դժբախտությունը, որը փակվել է բրիտանական բանտում՝ Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական հանցագործությունները բացահայտելու համար: Սա ամենածանր հարձակումն է ազատ մամուլի վրա իմ կենդանի հիշողության մեջ, և այնուամենայնիվ Մոնբիոթն օգտագործեց իր վերջին սյունակը` հարձակվելու Ասանժի կողմնակիցների վրա, ինչպիսիք են վետերան լրագրող Ջոն Պիլջերը, քանի որ նա բավականաչափ ակտիվ չէր Պուտինին դատապարտելու հարցում:
Նրանք, ովքեր պահանջում են Պուտինի աներկբա դատապարտումը, պնդում են, որ այժմ՝ պատերազմի պայմաններում, ժամանակը չէ կասկած սերմանելու կամ խարխլելու բարոյականությունը «մեր» գործի արդարացիության մեջ: (Նրանք կարծում են, որ սա արևմտյան, ոչ թե ուկրաինական պատերազմ է Ռուսաստանի հետ):

Եվ նորից, դա հենց այն ուղերձն է, որը ցանկանում են ուղարկել նաև արևմտյան առաջնորդները. պարզապես հարցրեք Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին «Partygate» սկանդալի մասին, որն այժմ հեռավոր հիշողություն է, իսկ ինքը Զոնսոնն այժմ փորձում է առաջացնել Չերչիլյան առաձգականություն` Ռուսաստանի հետ դիմակայելու հարցում: Հարցեր տալու փոխարեն բրիտանական խորհրդարանի կուսակցությունները այս շաբաթ մի կողմ դրեցին իրենց շատ մակերեսային տարաձայնությունները, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաքեց նրանց իր շուրջ` իր «պատմական ուղերձով»:
Հարց է ծագում. ի՞նչ իմաստ ունի արևմուտքից պահանջել միանշանակ դատապարտել Պուտինին, երբ ամբողջ արևմտյան լրատվամիջոցներն ու քաղաքական դասը մեր հայացքն ուղղում են բացառապես Ռուսաստանի հանցագործությունների վրա, և այնպես, որ Արևմուտքը հանկարծ չհիշի արևմտյան համարժեք հանցագործություններին:
Ճշմարտությունն այն է, որ իշխանության քաղաքականության մեջ միանշանակ պախարակումները վերաբերում են քաղաքական գործիչներին և դիվանագետներին: Դատապարտումները կարող են զգացմունքային առումով գոհացուցիչ լինել, բայց մենք՝ մնացածներս, կարող ենք ավելի ճիշտ օգտագործել մեր էներգիան:

Մեզանից շատերի համար ավելի ճիշտ կլիներ պատերազմի անմիջական մառախուղը փչելը և փոխարենը վերլուծել մեր, նկատի ունենալով Արևմուտքի, դերը ծավալվող իրադարձություններում:


 ՆԱՏՕ-ի ապահովագրական քաղաքականություն
Անգամ հպանցիկ հայացքը ցույց է տալիս, որ Ուկրաինայում Արևմուտքի ձեռքերը մաքուր չեն. Ընդհանրապես մաքուր չեն: Միջամտությունը և կեղծավորությունը տեղի են ունեցել երկու փուլով՝ սկզբում քաղաքական գործիչների, ապա՝ լրատվամիջոցների կողմից:
Հենց արևմտյան քաղաքական գործիչների կատարած ընտրություններն են հրահրել ներխուժումը: (Հաջորդիվ կլինի դրա բացատրությունը, ոչ թե արդարացումը):
Ռուսական զորքերը Ուկրաինայում են ոչ այն պատճառով, որ Պուտինը «Հիտլեր» է, «խելագար» կամ «մեգալոման», թեև կրկին ներխուժումը նրան դարձնում է պատերազմական հանցագործ՝ այնպիսին, ինչպիսիք էին Թոնի Բլերը և Ջորջ Բուշ կրտսերը: Ռուսական զորքերը այնտեղ են, քանի որ նա և նրա պաշտոնյաները գտան, որ Արևմուտքը չարամտորեն և անբարեխիղճ է վարվում Ուկրաինայի հետ հարաբերություններում:
Ներկայացնելով Պուտինին՝ որպես «խելագար» կամ «հիտլեր» սցենար է, որը շեղում է ուշադրությունը միանգամայն ակնհայտ փաստից, որ արևմտյան առաջնորդները դիտավորյալ խաղացին Ուկրաինայի և նրա բնակչության անվտանգության հետ:
Արևմուտքը խրախուսում էր ուկրաինացիներին հավատալ, որ նրանք շուտով կհայտնվեն ՆԱՏՕ-ի անվտանգության հովանու ներքո, մինչդեռ իրականում Արևմուտքը նրանց պաշտպանելու մտադրություն չուներ, ինչը հիմա արդեն միանգամայն ակնհայտ է: Ուկրաինացիները ենթադրում էին, որ որքան Ռուսաստանի դիրքորոշումը ռազմատենչ դառնա Ուկրաինայի նկատմամբ, այնքան ավելի հավանական կլինի, որ ՆԱՏՕ-ն փրկի Ուկրաինային և հանդես կգա որպես նրա փրկիչ:
Ինչն, իհարկե, դրդեց ուկրաինական կառավարությանը շարունակել խոցել ռուսական արջին՝ ակնկալելով, որ Կիևը կունենա ՆԱՏՕ-ի ապահովագրական քաղաքականությունը իր թիկունքում: Դա տեղի չունեցավ: Դա երբեք էլ տեղի չէր ունենա, ինչի մասին վկայում են ընթացիկ իրադարձությունները:
Պատճառը, որ Բորիս Ջոնսոնը անմիջապես հակադարձեց վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինացի լրագրողի կողմից գործադրված հուզական ճնշումին՝ Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտի սահմանելու համար, այն է, որ նույնիսկ նա հասկանում է, որ նման քաղաքականությունը միջուկային տերության դեմ, ինչպիսին Ռուսաստանը է, ինքնասպանություն կլինի: Ռուսական ինքնաթիռները խոցելը, ամենայն հավանականությամբ, մեզ կտանի հետ` 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամի կրկնության:
Բայց ՆԱՏՕ-ի խաբեության հետևանքով, ուկրաինացի ղեկավարները վստահորեն բորբոքեցին էթնիկ ազգայնականությունը և դրանով իսկ իրենք վտանգավոր խաղ խաղացին իրենց գերհզոր հարևանի հետ:
Դա ներառում էր հակառուսական ֆաշիստներին տանը կոծկելը և ծայրահեղ ազգայնականների կողմից Դոնբասի տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի հրահրումը այնտեղ բնակվող ռուս էթնիկ համայնքի դեմ՝ որպես ՆԱՏՕ-ին ուղղակիորեն հակամարտության մեջ ներքաշելու միջոց:
Նրանց համար, ովքեր Ուկրաինայում ծայրահեղ ազգայնական խմբավորումների երկարատև ազդեցությունը մատնանշողներին մեղադրում են որպես պուտինյան տրոլներ, հավանաբար չեն դիտել The Guardian-ի 2017 թվականի տեսանյութը, որը ցուցադրում է ուկրաինացի երեխաների համար նախատեսված նեոնացիստական ​​ամառային ճամբարը: Ազովի բրիգադի ֆաշիստները, որոնք ղեկավարում են այն, ինչպես նաև այլ համախոհ խմբեր, առանց ջանքերի ընդգրկվել են ուկրաինական բանակի մեջ, որը, ի դեպ, զինվում էր Արևմուտքի կողմից:
Զելենսկին չի հրաժարվել ներխուժմանը նախորդած իր անզիջողականությունից: Դեռ ավելին, նա արմատավորվել է՝ կոչ անելով, որ Ուկրաինան զինվի միջուկային հրթիռներով, և ՆԱՏՕ-ն կա՛մ սահմանի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրայով, կա՛մ Ուկրաինային տրամադրի ինքնաթիռներ՝ նման գոտի ստեղծելու համար:
Այն, որ Զելենսկին ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն իրեն փրկի, հատկապես այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն պատասխանատու էր նրան Ռուսաստանի հետ ներկայիս առճակատման մեջ ներքաշելու համար, հազիվ թե զարմանալի լինի: Բայց այն աստիճանը, որով արևմտյան լրատվամիջոցները առաջ են մղում Զելենսկու գիծը, նշանակում է, որ ԱՄՆ-ի հանրության մեծամասնությունն այժմ կողմ է Կիևի գործողություններին, թեև դա, ամենայն հավանականությամբ, կառաջացնի Երրորդ համաշխարհային պատերազմ միջուկային տերությունների միջև:


Ինքնասպանության պատմություն


Թե որքանով են հուզված արևմուտքցիները այս մեդիա-խառնաշփոթ, ինքնասպանության մասին պատմվածքներով, կարելի է դատել Արևմուտքում բազկաթոռային մարտիկների քանակով, որոնք մեղադրում են ցանկացած մեկին, ով ավելի զգույշ մոտեցում է ցուցաբերում ոչ միայն Պուտինի գործողությունների, այլև ուկրաինացի ժողովրդի` ՆԱՏՕ-ին միանալու իր «ինքնիշխան իրավունքը» մերժելու հարցում:
Բայց ՆԱՏՕ-ին անդամակցելը ինքնիշխան իրավունք չէ: ՆԱՏՕ-ն ռազմական ակումբ է. Պետությունները իրավասու են միանալու, եթե մյուս անդամները համաձայնում են, որ ցանկանում են և պարտավորվում են պաշտպանել այդ պետությունը:
Եթե ​​ՆԱՏՕ-ի անդամները չունեն այլ պետություն պաշտպանելու կարողություն կամ կամք, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի դեպքում, ապա հանցագործություն է ձևացնելը, թե ունեն՝ հենց այն պատճառներով, որոնք ցույց են տալիս այժմ ծավալվող իրադարձությունները: Իրականում դա սովորական հանցագործություն չէ, դա հանցագործություն է մարդկության դեմ։
Ընթացիկ պատերազմում յուրաքանչյուր մահ՝ ուկրաինական և ռուսական, գրեթե անկասկած կարող էր կանխվել, եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները Ուկրաինայի աչքերին թոզ չփչեին: Եթե ​​ուկրաինացիները չհավատային, որ բավականաչափ ճնշումների դեպքում նրանք կարող են ստիպել ՆԱՏՕ-ին ձեռք մեկնել իրենց, նրանք ստիպված կլինեին հաշվի առնել Ռուսաստանի մտահոգությունները ներխուժումից առաջ, օրինակ՝ չեզոքություն պահպանելով:
Ռուսաստանն էլ ներխուժելու հիմքեր կամ պատրվակներ չէր ունենա:

Լրատվամիջոցների «խելագարի» և «հիտլերի» սցենարներն այժմ անհրաժեշտ են իրականությունը վերափոխելու համար՝ ենթադրելով, որ Պուտինը ներխուժած կլիներ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ցանկացած գործողությունների վրա:
Բայց եթե դա ճիշտ չէ, ընդ որում դա հաստատող ապացույցներ չկան, ապա այս պատերազմի զոհերի արյունը, անշուշտ, գտնվում է Արևմուտքի ձեռքերում, ինչպես դա տեղի է ունեցել Իրաքում, Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում, Գազայում, Եմենում և այլուր: 


Մեդիա կեղծավորություն
 Կեղծավորության մեկ այլ դրսևորում է այն, ինչ այժմ անում են արևմտյան լրատվամիջոցները: Նրանք ցանկանում են ցուցադրել կեղծ բարոյական անհանգստություն Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված ուկրաինացիների տառապանքների վերաբերյալ, որը նրանք երբեք չեն ցուցադրել արևմտյան ռումբերի և հրթիռների զոհերի նկատմամբ:
Որքան էլ սարսափելի է ուկրաինացիների տառապանքը, ներխուժումից երկու շաբաթ անց, այն չի կարող համեմատվել Արևմուտքի կողմից մատակարարվող Սաուդյան ինքնաթիռների և ռումբերի պատճառով Գազայի պաղեստինցիների կամ եմենցիների տասնամյակների տառապանքի հետ: Մեկի առաջնահերթությունը մյուսի նկատմամբ բացատրություն պարզապես չունի:
Սոցիալական մեդիայի մարտիկները պատրաստակամորեն ռացիոնալացնում են Արևմուտքի պատճառած զոհերի հանդեպ այս անհետաքրքրությունը՝ նրանց անվանելով «ահաբեկիչներ» կամ մեղադրելով նրանց «ահաբեկչական ռեժիմների» ներքո ապրելու համար կամ պարզապես պնդելով, որ նրանք շատ հեռու են գտնվում իրենցից, կարծես բրիտանացիներն ու ամերիկացիները ինչ-որ կերպ ավելի բնական հարազատություն են զգում ուկրաինացիների, քան սիրիացիների կամ պաղեստինցիների կամ ռուսների հետ: 
Սարսափելի է, որ նման պատճառաբանությունը արմատավորված է խորը ռասիզմի վրա, ըստ որի սպիտակ եվրոպացիները համարվում են արժանի զոհեր, իսկ թխամորթ կամ սևամորթները՝ որպես արևմտյան ենթադրյալ խաղաղության «կողմնակի վնաս»:
Բայց իրականում փտումը շատ ավելի խորն է: Միայն ռասիզմը չէ, որ ընկած է Ուկրաինայի տառապանքների հանդեպ հատուկ վերաբերմունքի հիմքում, ի տարբերություն իրաքցիների, եմենցիների կամ պաղեստինցիների տառապանքների: Դա հնարավոր է լուծել կրթության և իրազեկման միջոցով:

Ո՛չ, իրականում, արևմտյան լրատվամիջոցների սրտացավությունը Ուկրաինայի և նրա հասարակության դժբախտության հետ, հիմնված է Արևմտյան կայսերական նախագծի համար Ուկրաինայի օգտակարության վրա: Հենց այդ պատճառով էլ մենք հիմա այս կետում ենք:


Արատավոր երաժշտական ​​աթոռներ


Իրականում ուղիղ գիծ է անցնում Արևմուտքի՝ Իրաքի և Ուկրաինայի հանդեպ վերաբերմունքի միջև:
Իրաքում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում էին վերադասավորել շախմատի տախտակը` ուժեղացնելով նավթի տիրույթը. արևմտյան կապիտալիզմը սկսեց պայքարել էժան և մատչելի վառելիքի անընդհատ սպառվող պահուստների դեմ, իսկ կլիմայական արտակարգ իրավիճակն առավել խարխլեց կապիտալիզմի` անվերջ շահույթ ստանալու մոդելը:
Ու թեև արևմտյան արտաքին քաղաքականության ձևավորման շախմատային անալոգիան սկսվում է առնվազն 19-րդ դարից, այն այժմ բավարար չի լինի` բացատրելու այն, ինչին մենք ականատես ենք եղել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում:
Վաշինգտոնի պլանավորողները աշխարհը հիմնականում տեսնում են մանկական խնջույքների տարածված խաղի՝ երաժշտական ​​աթոռների տեսքով: Մինչ աթոռները անհետանում են, շատ կարևոր է վստահ լինել, որ դուք, այլ ոչ թե ձեր թշնամիները, կգրավեք վերջին նստատեղերը:
Համաշխարհային բեմում գլխավոր թշնամիները, Վաշինգտոնի տեսանկյունից, Ռուսաստանն ու Չինաստանն են: Ու այդ մանկական խաղում տրամադրության տակ գտնվող գործիքները ոչ միայն խելք է, ինչպես շախմատում, այլ մկանները, ինչպես երաժշտական ​​աթոռների չափահաս, ուժային տարբերակում:
Դա պահանջում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ավելի ագրեսիվ կերպով մեկուսացնեն Ռուսաստանին և Չինաստանին, փորձելով պառակտումներ սերմանել և ստիպել նրանց զգալ վտանգված և մեկուսացված: Եվ դա, այն պարզ պատճառով, որ Մոսկվան և Պեկինը շատ հստակ են հասկանում Վաշինգտոնի ռազմավարությունը, այս երկու անհավանական գործընկերներին մղում է միմյանց գիրկը:
Իսկ մեզ մնում է որոշել, թե մեծ երեխաներից ում հետ ենք ուզում դաշնակցել, քանի որ աթոռները անհետանում են, իսկ խաղը դառնում է ավելի արատավոր:


Հյուծիչ պատերազմ

Ուկրաինայում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները կարծես թե անում են հնարավորը՝ պատերազմը հնարավորինս երկար ձգձգելու համար:
Ռուսաստանն ի սկզբանե, թվում էր, ցանկանում էր, որ համեմատաբար կարճատև հյուծիչ պատերազմ լինի Ուկրաինային խաղաղեցնելու համար՝ ստիպելով իր ազգայնական կառավարությանը հրաժարվել ՆԱՏՕ-ի զենքերի արձակման հարթակ դառնալու ձգտումներից և չեզոքություն պարտադրել նրան: (Այժմ, երբ Ռուսաստանը գանձեր և կյանքեր է նվիրել պատերազմին, նա, ամենայն հավանականությամբ, ավելի ագահ կդառնա և ավելին կցանկանա: Զեկույցները ցույց են տալիս, որ նա արդեն պահանջում է անկախություն, այլ ոչ թե ինքնավարություն Դոնբասի տարածաշրջանի համար):
Անշուշտ, այն եզրակացությունը, որ նույնիսկ արևմուտքցիները կանեին, եթե մենք այդքան քարոզված չլինեինք լրատվամիջոցների կողմից, այն է, որ Ուկրաինայի համար չեզոքությունն անխուսափելի է, քանի դեռ մենք պատրաստ չենք ռիսկի դիմել և գնալ երրորդ համաշխարհային պատերազմի: Ուկրաինայի համար չեզոքության հասնելու ցանկացած ուշացում՝ որպես արդյունք, պարզապես անհարկի մահ ու տառապանք է պատճառում։
ԱՄՆ-ն, ընդհակառակը, ցանկանում է երկարատև, հյուծիչ պատերազմ՝ բացահայտ և թաքնված մատակարարելով ուկրաինական ուժերին, անտարբեր լինելով այն հարցում, թե արդյոք նրանք «լավնե՞ր են», թե՞ նեոնացիստներ, որպեսզի Ռուսաստանին ներքաշի ծանր պարտիզանական պատերազմի և անկայունության շրջափուլի մեջ: Արյունահեղությունը կսնուցի արևմտյան հանրության թշնամանքը (և չմտածված ռասիզմը) Ռուսաստանի և ռուսների նկատմամբ՝ Վաշինգտոնի համար պատրվակ ապահովելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի զուգահեռ տնտեսական պատերազմը շարունակելու համար:
Ուկրաինացիները կվճարեն գինը, քանի որ ԱՄՆ-ն փորձում է մաշել Ռուսաստանին, ինչպես սիրիացիները, լիբիացիները, իրանցիները, եմենցիները, վենեսուելացիները և պաղեստինցիները վճարեցին գինը, երբ ԱՄՆ-ն ձգտում էր հասնել իր կայսերական նախագծի նպատակներին:
Վաշինգտոնը հասկանում է, որ թուլացած Ռուսաստանը գուցե չկարողանար ժամանակին փրկել Բաշար Ասադի կառավարությունը Արևմուտքի դաշնակից Իսլամական պետության և Ալ-Քաիդայի ճիրաններից: Եվ ապագայում ևս հուսով է, որ Մոսկվան ի վիճակի չի լինի աջակցելու մյուսներին, ովքեր դիմադրում են արևմտյան գերիշխանությանը, հատկապես Վենեսուելային, Իրանին և Չինաստանին:
Սա հսկայական հավակնություն է մի փոքրիկ էլիտայի համար, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում, և որը հավատարիմ է իր անվերջ հարստացմանը՝ արևմտյան հանրության շրջանում երկակի մտածողություն գործադրելու միջոցով, որը թաքցնում է մեր առջև ծառացած ամբողջ մոլորակի ճգնաժամերի իրական պատճառները:
Եթե ​​դա հաջողվի, Արևմուտքի պատերազմական մեքենան կշարունակի պտտվել աղքատների և մարգինալացվածների մարմինների վրա, քանի որ այն մեզ ավելի արագ է տանում դեպի էկոլոգիական փլուզում:
Ջոնաթան Կուկը Guardian-ի նախկին լրագրող է (1994-2001) և Մարթա Գելհորնի լրագրության հատուկ մրցանակի դափնեկիր: Նա ազատ լրագրող է Նազարեթում: 
Այս հոդվածը հեղինակի Jonathan Cook.net բլոգից է:

Արևմուտք Ռուսաստան պատերազմական հանցագործություններ Աշխարհում

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին