f

Անկախ

Կվերակառուցվի ՀՖԿՍՊԻ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճը


Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել են համապատասխան պայմանագրերը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և Ճապոնիայի կառավարությանը նմանօրինակ քայլի համար. «Ձյուդոն Հայաստանում շատ սիրված և բավականին լայն մասսայականություն վայելող մարզաձև է: Մենք տարիների ընթացքում ունեցել ենք Եվրոպայի երկու չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակիցներ: Այսօր էլ բավական շատ մարզվողներ կան:

Գիտեմ՝ ՀՖԿՍՊԻ-ում շատ կարևորվում է ձյուդոն՝ որպես մարզաձև, և այն դրված է շատ լուրջ հիմքերի վրա: Ձեր օժանդակությամբ դահլիճը կդառնա շատ ավելի բարեկարգ, ու դա անմիջական ազդեցություն կունենա հետագայում մարզաձևի որակի բարձրացման վրա: Հուսանք՝ Ձեր այս օժանդակության շնորհիվ մենք մի օր նաև օլիմպիական չեմպիոն կունենանք՝ այդպիսի նվաճման հասնելով Ձեր իսկ ազգային մարզաձևում»:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի խոսքով՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին դրամաշնորհային օժանդակություն է ցուցաբերվել Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում. «Վերակառուցումից և վերանորոգումից հետո ավելի քան 700 մարդ ավելի լավ հնարավորություն կունենա մարզվելու ձյուդոյի և կարատեի դահլիճում, բարելավված պայմաններում: Ուրախ եմ այս առիթով, քանի որ սպորտն առողջ ապրելու միջոց է: Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստներն ավելի մեծ տարածում կունենան Հայաստանում, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ այսպիսով մարմնավորելով յուրահատուկ սպորտային կամուրջ մեր ժողովուրդների, հատկապես՝ երիտասարդների միջև»,- ասել է Ֆուկուշիմա Մասանորին՝ հաջող ընթացք մաղթելով այս ծրագրի իրագործմանը:

ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանը, ով ձյուդոյի վաստակավոր մարզիչ և օլիմպիական կարգի մրցավար է, նախ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատանը նմանօրինակ ծրագրի համար. «Ճապոնիայի դեսպանատան հետ բանակցային երկար գործընթաց ունեցանք մինչև այս վերջնակետին հասնելը: Ինձ համարում եմ ձյուդոյի մշակույթը կրող անձ, քանի որ 43 տարի ձյուդոյի մեջ եմ: ՀՖԿՍՊԻ-ի համար շատ մեծ պատիվ է այս դրամաշնորհը շահելը: Վստահ եմ՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի իրականացումից հետո էականորեն կբարելավվի բուհում կրթության որակը, հնարավորություն կունենանք մարզաձևերի ֆեդերացիաների հետ անցկացնելու մարզչական և մրցավարական սեմինարներ: Նախատեսում ենք մարզադահլիճում նաև վետերանների ու մանկապատանեկան տարիքի խմբեր ունենալ»:

Դավիթ Խիթարյանի խոսքով՝ այդ գումարով նախատեսվում է նախ և առաջ վերակառուցել մարզադահլիճի տանիքը և ոչ միայն. «Դահլիճը չէր համապատասխանում չափորոշիչներին, քանի որ չունեինք բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ և հանդերձարաններ: Չնայած դահլիճը երկրորդ հարկում է գտնվում, տանիքի հետ կապված խնդիրներ ևս ունեինք: Աշխատանքը պետք է սկսվի հենց տանիքից: Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը: Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում»:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար, իսկ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին