f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Ո՞վքեր էին մասնակցում երդմնակալության արարողությանը


Կիրակի օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը: Արարողությանը մասնակցում էին իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև նոր նախագահի ընտրությունը կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության անդամները, այլ պաշտոնատար անձինք:


Երդմնակալությունն, ըստ օրենքի, իրականացվում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ուստի դահլիճի առաջին հատվածում նստած էին պատգամավորները, իսկ նիստը վարում էր ԱԺ նախագահի պարտականությունները կատարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին ոչ ՀՀ նախագահի ընտրության, ոչ էլ երդմնակալության արարողությանը: Նրանց բացակայությունն ընդգծելու համար մի քանի շարք ազատ էր թողնված, չնայած, ինչպես տեղեկացանք՝ ոչ մի հրավիրյալի աթոռը նախապես որոշված չէր։ Այսինքն՝ մարդիկ նստել էին այնտեղ, որտեղ ցանկացել էին կամ որտեղ ազատ նստատեղ էր եղել։ Խորհրդարանական ընդդիմությունը ողջ գործընթացը բոյկոտում էր, ուստի ոչ միայն դահլիճում էին ազատ նստատեղեր, այլեւ բեմում՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի աթոռն էր ազատ: 

Փոխարենը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք իրենց ընդդիմադիր են հռչակել։ Սրանք հիմնականում արտախորհրդարանական ուժեր են, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ են պարբերաբար հանդիպում՝ համազգային կոնսենսուսի տպավորություն ստեղծելու համար, կամ՝ ինչ ինչ հարցերում ծառայություններ են մատուցում իշխանություններին։

Դահլիճում էին Էդմոն Մարուքյանն ու Դավիթ Խաժակյանը, Արման Բաբաջանյանը: Միջոցառմանը ներկա էր նաև թուրքի շուն դառնալ երազող Լևոն Շիրինյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Այստեղ էր նաեւ իշխանությունների «սրտի» գործարար Սամվել Ալեքսանյանը, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և այլք:

Նշենք, որ Ալեքսանյանը միջացառմանը մասնակցում էր առանց տիկնոջ՝ մեր տեղեկություններով` տիկին Շողերինան հրավիրյալների ցուցակում չի եղել: Ալեքսանյանն ակնհայտորեն դահլիճում իրեն մենակ էր զգում՝ իշխանությունը հրապարակային վայրերում խուսափում է նրա հետ շփվելուց։ 

Իսկ օրվա անակնկալը, թերեւս, կաթողիկոսի խոսքն էր, որը քողարկված քննադատություն էր պարունակում իշխանությունների հասցեին։ Եւ ակնհայտ էր, որ Գարեգին Բ-ն հատուկ եկել է նման ելույթ ունենալու, որպեսզի իշխանության ներկայացուցիչները եւ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինեն լսել իրեն։ Թեեւ,իհարկե, լսելը եւ հասկանալը տարբեր բաներ են։

 

երդմնակալության արարողություն մասնակիցներ Հայաստան

Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Ավելին
Ավելին