f

Անկախ

Ադրբեջանին հակացուցված է վա բանկը, կամ Ղարաբաղը «սասանելու» սահմանները. Վյաչեսլավ Միխայլով (EADaily)


Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կտրուկ սրվել է: Ինչպես հաստատում են Երևանում և Ստեփանակերտում, այս թեժացման նախաձեռնողը Բաքուն է: Ադրբեջանական կողմում, իհարկե, այս իրադարձություններին տրամագծորեն հակառակ մեկնաբանություն է տրվում: Ակնհայտ է ուկրաինական ճգնաժամի հեռահար ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի շարունակվող հակամարտության վրա: Եվ ինչպես կարծում է ռուս քաղաքագետ Վյաչեսլավ Միխայլովը EADaily-ի հետ զրույցում, հատկապես ադրբեջանական կողմը պատճառներ ունի վերստին ցուցադրելու իր հատուկ դիրքորոշումը:

- Ինչո՞վ է պայմանավորված Ղարաբաղում մարտական ակտիվության ներկայիս բռնկումը:

- Տարածաշրջանը մեծ մասամբ մնում է բաց վերք, 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրա վրա դրված «կարերը» լիովին չեն կպել: Աշխարհաքաղաքական պայթյունն Ուկրաինայում չէր կարող չարձագանքվել Անդրկովկասում, դրա առավել «մարտական կետում»: Թե ով է ներկայիս թեժացման նախաձեռնողը (բարեբախտաբար այն առայժմ բավական տեղային բնույթ ունի), ակնհայտ է: Ադրբեջանը: Նրա ղեկավարությունը Ղարաբաղի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության ստորագրումից հետո հաստատված ստատուս քվոն խախտելու երկու հիմնական պատճառ ունի:

Առաջին՝ Ուկրաինայի իրադարձությունները Բաքվում մեծ մտավախություն առաջացրին սեփական «ղարաբաղյան ապագայի» առնչությամբ: Խաղասեղանին է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժերի մանդատի երկարաձգման հարցը հերթական հինգ տարով: 2025 թվականի աշունը դեռ հեռու է, բայց ուկրաինական ճգնաժամը անդրկովկասյան ամենամեծ հանրապետության համար արագացրել է որոշ գործընթացներ: Բաքուն բնազդաբար զգում է, որ Մոսկվան մտադիր չէ սահմանափակվել Ղարաբաղում մի հնգամյա ժամկետով: Եվ ոչ միայն բնազդաբար: Այդ են վկայում ռուսական բանակի որոշակի գործողությունները տարածաշրջանում:

Փաստացի այժմ Բաքվին դուր չի գալիս Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղ» անվանումը: Դա կարող է քմահաճույք թվալ, ղարաբաղյան գյուղերը ականանետերով հրետակոծելու առիթ, բայց ոչ պատճառ: Սակայն մերձկասպյան երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունն իրականում լրջորեն է անհանգստացած Մոսկվայի ներկայության անորոշ հեռանկարով: Սրանից էլ բխում է ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրություններում անփոփոխ կրկնվող ձևակերպումը. «հրաձգություններ հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահներ»:

«Անօրինական զինված խմբավորումներ» հասկացության տակ ենթադրվում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները: Նույնքան ցայտուն է ռուսական զինվորների ներկայության «ժամանակավոր» բնույթը: Բաքվի ընկալմամբ՝ «ժամանակավոր» նշանակում է Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մեկ հնգամյակ: Դրանից ավելի ամեն ինչ Ադրբեջանում չափազանց ցավոտ արձագանք է առաջացնում: Հպանցիկ հայացքն անգամ ադրբեջանական պարբերականների վերնագրերին, ընդ որում և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր, ցույց է տալիս, թե ում կողմն է Բաքվի համակրանքը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում: Այնտեղ ամեն ինչ անցկացնում են սեփական «ղարաբաղյան ֆիլտրով»: Նստվածքում մնում է այն, որ Ռուսաստանին պետք է ինչ-որ կերպ «զսպել», այլապես նրա հատուկ գործողությունը կարող է տեղի ունենալ նաև հարավային ճակատում…

Երկրորդ պատճառը «թուրքական գրանցում» ունի: Բաքվի գործողությունները տարածաշրջանում ամենասերտ կերպով  համակարգվում են Անկարայի հետ: Ադրբեջանա-թուրքական տանդեմի 44-օրյա հաջող պատերազմից հետո այդ համակարգումը միայն և միայն ուժեղացավ՝ ընդունելով, ըստ էության, ավարտուն բնույթ:

Որ Ղարաբաղը ընթացիկ փուլում «հսկողաբար  բռնկվի», շահագրգռված է նաև Բաքվի «ավագ եղաբայրը»: Թուրքիայի խոցված աշխարհաքաղաքական մեծամտությունը կիևյան վարչակարգի նկատմամբ ռուսական ամենախիստ գործողությունների խորապատկերում էլ ավելի մեծացավ: Անկարան տենդագին միջոցներ է փնտրում ցույց տալու համար իր ուժը Մոսկվային ուրիշ կետերում, նրա հետ ոչ առճակատ, բայց բավական ցցուն հակամարտություններում: Նման կետ ներկայումս որոշ պատճառներով սիրիական Իդլիբը չդարձավ: Բայց Ղարաբաղում Ռուսաստանի դիրքերի «խոցելիությունը», ինչպես կարծում է թուրքական ղեկավարությունը, կարելի է ցույց տալ:

Ադրբեջանում գործում է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և ամենայն ռազմական գործողությունների հսկողության Ռուս-թուրքական համատեղ կենտրոն (բացվել է 2021 թ. հունվարի 30-ին Աղդամի շրջանի Քիամադդինլի բնակավայրի շրջանում, հավաքում, ընդհանրացնում և ստուգում է տեղեկությունները հրադադարի պահպանման և կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Համատեղ կենտրոնի անձնակազմը ձևավորված է հավասարության սկզբունքով՝ մինչև 60 զինծառայող յուրաքանչյուր կողմից- Խմբ.), որի մասին շատերն արդեն մոռացել են: Ահա հարմար առիթ է առաջացել հիշեցնելու Թուրքիային տարածաշրջանում ռազմական ներկայության, ռուսական խաղաղարար գործողության գոտուն անմիջականորեն  մոտ լինելու մասին:

- Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որ ստորագրեցին Ռուսաստանը և Բաքուն բարձր քաղաքական մակարդակում փետրվարի 22-ին՝  Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը սկսելուց ժամեր առաջ, թվում էր, թե վերացրեց Մոսկվայի համար հարավային ուղղությամբ լուրջ ծավալումների վտանգը: Պարզվում է՝ ո՞չ այնքան:

- Իրականում  նման վտանգը ձեր նշած համաձայնությամբ հասցված է նվազագույնի: Բայց այն լիովին վերացնել, ցավոք, հնարավոր չի թվում: Բաքուն հասել նրան, որ հռչակագրի շարադրանքում ընդգրկվի մի կետ «միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության դեմ ջանքերի միավորման» մասին, և այսուհետ ամեն կերպ մատնանշելու է հենց այդ դրույթը: Թե ինչ է հասկանում նա «անջատողականություն» ասելով, դժվար չէ ենթադրել: Առավել ևս, եթե նկատի ունենանք Ադրբեջանի ՊՆ-ի՝ վերը նշված կաղապարային ձևակերպումը:

Հռչակագիրը, ընդ որում, որևէ կերպ առաջ չտարավ ՌԴ-ի խաղաղապահ մանդատի հնարավոր երկարաձգման հարցը: Ըստ այդմ՝ դրա «սակարկությունը» հետաձգված է և բավական բուռն է լինելու, ինչպես երևում է: Ուստի Բաքուն առաջ ընկնելով փորձում է դրան մոտենալ լրիվ սպառազինված՝ ցույց տալով իր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքական հեռանկարին իր տարածքային ամբողջականության և պետական ինքնիշխանության շրջանակներից դուրսՂարաբաղյան գյուղերի ականանետային հրաձգությունները յուրօրինակ նախերգանք են և հրավեր Ռուսաստանին սկսելու այդ առևտուրը հենց հիմա:

Բաքուն մինչև վերջին պահը կխուսափի վա բանկից, տարածաշրջանում որպես Մոսկվային մարտահրավեր նետող  հանդիսանալուց: Ռուսաստանի համբերության սահմանները չափել, ինչպես փորձեց Վլադիմիր Զելենսկին, նրա ադրբեջանական գործընկերն ակնհայտորեն մտադիր չէ: Ռուսաստանն այժմ փաստացի Ղարաբաղում կայունության ապահովման, չճանաչված հանրապետության բնակչության անվտանգության գլխավոր պատասխանատուն է: Հետևաբար ստուգել նրա կարողությունները խաղաղություն պարտադրելու հարցում ճակատագրական սխալ կլինի հարավային հարևանի համար: Մինչդեռ նա ազդանշան է տալիս, որ մտադիր չէ «սսկվել», փետրվարյան հռչակագիրը ստորագրելով՝ փակված չի համարում բոլոր հարցերը:

- Ի՞նչ է փորձում ստանալ Բաքուն ռուսական խաղաղապահ մանդատի հնարավոր երկարաձգմանը համաձայնելու փոխարեն:

- Ըստ երևույթին՝ շատ բան: Բաքվի կողմից պահանջների որոշակի տարրերի թվարկումն այժմ ժամանակից շուտ է, քանզի դրանք, ըստ ամենայնի, շարունակում են մշակվել Ադրբեջանի մայրաքաղաքում: Ասենք, կասկած չկա, որ դրանք կլինեն ադրբեջանա-թուրքական տանդեմի համատեղ պահանջներ, կնշանակի Բաքվի և Անկարայի մատուցմամբ դրանք առավելագույն լայն ձևաչափ կունենան և չեն սահմանափակվի սոսկ անդրկովկասյան օրակարգով: Դա, ի դեպ, ևս մի պատճառ է հենց Թուրքիայի համար, որպեսզի ցույց տա Ռուսաստանին իր «մկանները» Կովկասում: Ուկրաինական ճգնաժամը նրան այլընտրանք չի թողնում: Իլհամ Ալիևն իր ավանդը պետք է ունենա 2023 թվականի ամռանը Թուրքիայի համընդհանուր ընտրությունների արդյունքներով իշխանությունում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերարտադրության գործում: Այդ ժամանակի շեմին էլ հարկ է սպասել կողմերի որոշմանը այն հարցի վերաբերյալ, թե «ինչպես վարվել այսուհետ Ղարաբաղի հետ»:

 

Աշխարհում Տարածաշրջան Արցախ Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան ռուս-ուկրաինական պատերազմ հարցազրույց Վյաչեսլավ Միխայլով

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին