Լիբիայի նավթի և գազի նախարար Մուհամեդ Աունը հայտարարել է, որ երկիրը Եվրոպայի համար ռուսական նավթին կկարողանա փոխարինել միայն հինգից յոթ տարի հետո։ Այդ մասին նա ասել է РИА «Новости» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում։ Գրում է Gazeta.ru-ն։
«Լիբիան ներկայումս չի կարող փոխարինել, գուցե հինգ կամ յոթ տարի հետո», - ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային հանրությանը 5-10 տարի է անհրաժեշտ՝ փոխարինելու այն միլիոնավոր բարել նավթը, որն ամեն օր արդյունահանում է Ռուսաստանը։ Այդ մասին խոսել է Տեխասի երկաթուղային հանձնաժողովի նախկին հանձնակատար Ռայան Սիթոնը։
Նրա խոսքով, գնումներից որոշ երկրների և ընկերությունների հրաժարվելու պատճառով Չինաստանը կարող է դառնալ ռուսական նավթի միակ խոշոր սպառողը, որն այս դեպքում կկարողանա իր պայմանները թելադրել։
Ամերիկացի նախկին պաշտոնյան ենթադրել է, որ Ուկրաինայում ռուսական օպերացիայի սկզբից ի վեր արևմտյան կառավարությունները ճնշում են գործադրել խոշոր նավթագազային ընկերությունների վրա, որպեսզի դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից: