f

Անկախ

«ՌԴ Զինված ուժերը պլանավորել էին 72 ժամում Ուկրաինայի հարցերը լուծել»․ Վան Համբարձումյան


Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը Անկախ-ի հետ զրույցում ներկայացնում է ռուս-ուկրաինական պատերազմի ռազմական ընթացքն ու հետևանքները։ Ի՞նչ էր պլանավորել Ռուսաստանը և ի՞նչ ստացվեց, ի՞նչ մարտավարությամբ են այս պահին կռվում կողմերը, ի՞նչ կորուստներ ունեն և ի՞նչ հնարավոր սցենարներ կան այս իրավիճակում։
 

-Պարոն Համբարձումյան, ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուն պես շատերը սպասում էին, որ այն 1-2 օր է տևելու, մինչդեռ կոնֆլիկտը ձգձգվում է, և առայժմ չի երևում հանգուցալուծման ճանապարհը։ Ռուսաստանն իսկապե՞ս բլիցկրիգ էր նախատեսել։  

-Այո, իմ ունեցած 100 տոկոս տվյալներով՝ ՌԴ Զինված ուժերը պլանավորել էին 72 ժամում Ուկրաինայի հարցերը լուծել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը Պուտինին նման պլան էին ներկայացրել։ Իրենց պլանն այն էր, որ հեռահառ ճշգրիտ հարվածների միջոցով արագ ոչնչացնեն Ուկրաինայի հակաօդային նպաշտպանությունը, պահեստները, գերժամանակակից հրթիռահրետանային սպառազինությունը, ոից հետո հանգիստ մտնեն։ Պուտինը համաձայնություն էր տվել այդ պլանին։ Բայց ես վստահ եմ՝ հիմա հասկանում են, որ սխալվել են։

Ի դեպ ես պատերազմից դեռ մեկ ամիս առաջ էի  իմ յութուբյան ալիքով ասում, որ պատերազմ է սպասվում, քանի որ ռուսական կուտակումներն արդեն իսկ վկայում էին այն մասին, որ սա պատերազմական կուտակում է։ Բայց նաև ասում էի, որ առաջին փուլում ռուսները հաջողության կհասնեն, բայց հենց մտնեն Ուկրաինա, չեն հաղթելու, որովհետև Ուկրաինան անցնելու է պարտիզանական պատերազմի։

-Ռուսաստանը, չկարողանալով, ինչպես Դուք եք ասում, 72 ժամում լուծել Ուկրաինայի հարցերը, անցավ Պլան Բ-ին։ Ո՞րն է դա։

-Ցավոք, Ռուսաստանը Պլան Բ չուներ։ Իրենք այնքան վստահ էին բլիցկրիգի վրա, որ չէին պատրաստվել երկարատև պատերազմի։ Ես ուղղակի զարմանում եմ Գերասիմովի ու Շոյգուի տրամաբանության վրա։

-Այնուամենայնիվ, ռուսական զորքերը շարունակում են առաջ գնալ և շարքից հանել Ուկրաինայի ռազմական և մյուս ենթակառուցվածքները։

-Այո, ես ընդունում եմ, որ Ուկրաինան ի վիճակի չէ լայմանասշտաբ պատերազմի դուրս գալ Ռուսաստանի դեմ։ Ընդունում եմ, որ այս պահին Ուկրաինան արդեն չունի հրթիռահրետանային միջոցներ, զինպահեստների, զորամասերի մեծ մասը ոչնչացված է, ուժերն անհավասար են, բայց ուկրաինացիները խելոք տակտիկա են մտածել՝ անցել են հյուծող պատերազմի և փորձում են ամեն կերպ հյուծել ռուներին, տարբեր ուղղությունների վրա կամաց-կամաց խփում են։ Ու ռուսները այս տակտիկայի պատճառով բավակաին մեծ կորուստներ են կրում թե՛ զինամթերքի իմաստով, թե մարդկային։

-Ռուսաստանն Իսկանդեր օգտագործու՞մ է։  

-Մի քանի տասնյակ անգամ արդեն օգտագործել է։ Բայց ոչ միայն Իսկանդեր, ուրիշ տիպի թևավոր հրթիռներ նույնպես օգտագործել են։ Իհարկե ուկրաինացիները նաև խորամանկություն են արել, օդանավակայանում կեղծ թիրախներ են դրել, ինչի հետևանքով Ռուսաստանը մի քանի անգամ անիմաստ հրթիռներ է ուղարկել։

-Այս պահին մարտակա գործողությունները ի՞նչ փուլ են մտել, ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին կամ շաբաթներին։

-Այս պահին իրավիճակը հետևյալն է՝ Ռուսաստանի կորուստներն ավելի շատ են, քան իրենք նախատեսում էին (տասը հազարից ավելի մարդկային զոհ), պատերազմը ձգձգվում է նախատեսվածից շատ։ Ճիշտ է, ռուսները քիչ-քիչ առաջ են գնում, բայց ամեն դեպքում նրանց չի հաջողվում ամբողջությամբ վերցնել կարևոր քաղաքները, որը կվճռի պատերազմի ելքը։

-Իսկ ի՞նչ իրավիճակ է ուկրաինական զինված ուժերում։

-Ուկրաինան նույնպես ունի մեծ կորուստներ, չնայած ամեն օր դրսից սնուցվում է, շատ լուրջ զինամթերք է ստանում։ Ուկրաինան ունի ամերիկյան, բրիտանական արտադրության լուրջ հակատանկային համակարգեր ու հակաօդային պաշտպանության միջոցներ, բայց Ուկրաինայի քաղաքները հողին են հավասարվում։ Ամբողջ երկիրը ջնջխված է, և ինչքան երկարի պատերազմն, այնքան շատ է ջնջխվելու։ Մինչև պատերազմը Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը շատ արագ տեմպերով զարգանում էր, Ուկրաինան տանկերի արտադրության շատ լուրջ գործարան ուներ, նույնիսկ արտահանում էր, լուրջ հակատանկային կառավարման համակարգեր էր ստեղծում, որոնք նույնիեսկ որոշ դրվագներով Ռուսաստանից առավել էին։ Ընդհանրապես Ուկրաինան խորհրդային միությունից մեծ քանակությամբ սպառազինություն էր ժառանգել։ Արտադրում էին նաև ռազմական, տրասպորտային, մարդատար ինքնաթիռներ, որոնք նաև արտահանում էին։ Ուկրաինային էր պատկանում մարդկության պատմության մեջ ամենախոշոր տրանսպորտային ինքնաթիռը, որը ստեղծվել էր դեռևս Խորհրդային միության ժամանակ։ Մեկ հատ էր այդ ինքնաթիռից, հիմա դա ոչնչացվել է, չկա։ Ոչնչացվել են նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական բոլոր գործարանները, գիտահետազոտական կենտրոնները։ Ուկրաինային 20-30 տարի է պետք, որ նորից այդ ամենը վերականգնի։ Ուկրաինան զրոյից պետք է կառուցվի, ամբողջը ոչնչացված է։

 -Թուրքական անօդաչու թռչող սարքերն այս պատերազմում էական դեր կատարո՞ւմ են, թե ոչ։

-Ահռելի մեծ դեր են կատարում։ Ռուսական զրահատեխնիկային մեծ հարվածներ են հասցվել հենց բայրաքթարներով։ Ռուսական թիկունքի զորքերին էլ են անօդաչուներով հարվածում, շարքից հանում։

-Ամեն օր նոր տեղեկություններ են ստացվումն Ուկրաինա մեկնող օտարերկրացիների մասին, որոնք գնում են պատերազմի թեժ կետեր՝ Ռուսաստանի դեմ կռվելու։ Դա էական նշանակություն կարո՞ղ է ունենալ պատերազմի ընթացքի վրա։

-Մի քանի օր առաջվա տվյալներով՝ արդեն շուրջ 16 հազար օտարերկրացի է ներգրավվել այս պատերազմում՝ Ուկրաինայի կողմից։ Ամենաշատը գնում են Լեհաստանից, Լատվիայից, Լիտվայից, Չեխիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, մեծ քանակությամբ նաև վրացիներ են գնացել, որոշ չափով նաև՝ ադրբեջանցիներ, հազարավոր չեչեններ, որոնք ատում են Կադիրովին ու Պուտինին։

-Այս պահին ի՞նչ կանխատեսումներ ունեք, որքա՞ն կարող է ձգվել այս պատերազմը և ինչպե՞ս կարող է ավարտվել։

-Կարծում եմ՝ ամենաքիչը դեռ երկու շաբաթ կտևի։ Այս պատերազմում Պուտինն այնպիսի խաղադրույքներ է կատարել, որ հետդարձի ճանապարհ չունի։ Բայց այս պատերազմում Ռուսաստանի համար հաղթելն էլ իրատեսական չէ։ Մաքսիալը, որ այս պատերազմից կստանա Ռուսաստանը, Լուգանսկն ու Դոնեցկը պոկելն է ու իր կազմի մեջ մտցնելը։ Որպեսզի ստիպի Զելենսկուն կապիտուլյացիա ստորագրել, Ռուսաստանը պետք է կարողանա վերցնել Խարկովն ու Կիևը։ Բայց այստեղ մի կարևոր դրվագ կա․ ռուսերը գործ ունեն ոչ միայն ուկրաինական զինվորների ու աշխարհազորայինների հետ, այլ ամբողջ ուկրաինացիների։ Ուկրաինայում տասնյակ հազարավոր ինքնաձիգներ են բաժանվել։ Գրեթե ողջ ժողովուրդը, որ մնացել է Ուկրաինայում, զինված է։ Դեռ մինչև պատերազմը սովորական քաղաքացիներն արդեն  բոլոր որսորդական խանութներից գնել էին զենքեր, քանի որ զգում էին, որ պատերազմ է սպասվում։ Կիևի բոլոր շենքերում մոլոտովյան կոկտեյլները շարած են, իսկ դա բավականին էֆեկտիվ միջոց է։ Նույնիսկ մեծ քանակությամբ կանայք են Կիևում զինված սպասում ռուներին։

-Կարծում եք ռուսներին չի՞ հաջողվի վերցնել Կիևը։

-Ամեն դեպքում մի քանի գրոհ եղել է, որը հաջողությամբ չի ավարտվել։ Ռուսներին կհաջողվի վերցնել Կիևը, եթե ավելի մեծ ուժեր կենտրոնացնեն Կիևի ուղղությամբ, քաղաքը հողին հավասարացնեն ու հասնեն Կիևի կենտրոն։ Բայց հասնելուց հետո կկարողանա՞ն Կիևը պահել, սա առանձին հարց է։

Իսկ Ռուսաստանի համար այս պահին դժվար է ամբողջ ուժերը կենտրոնացնել Կիևի վրա, քանի որ չորս կողմից շրջապատված են հակառակորդներով, որոնք սահմաներին լուրջ ուժեր են կենտրոնացնում։ Հենց, օրինակ, վրացիները կուտակվել են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ուղղությամբ ու սպասում են հարար պահի, որ հենց ռուսները մեծ կորուստեր կրեն, օգտվեն առիթից ու Աբխազիան ու Հարավային Օսեթիան վերցնեն։ Վրացիները լավ հասկանում են, որ ուրիշ շանս կարող է էլ չունենան։ Եվ որպեսզի ռուսներն Ուկրաինայում լիակատար հաղթանակ տոնեն, պետք է մյուս ուղղություններից վերցնեն իրենց ուժերը և ուղարկեն Ուկրաինա, բայց դա անել չեն կարող, քանի որ ռիսկային է։

Մյուս կողմից Ռուսաստանի տնտեսությունն արդեն ծանր վիճակում է հայտնվում։ Եթե տնտեսությունը քայքայվի, ռազմաճակատում էլ դա իր հետևանքները կունենա։

-Այսինքն Աաեն դեպքում Ռուսաստաը պատրաստ չէ երկարատև պատերազմի։

-Այո, պատրաստ չէ։ Դրա համար հիմա ամենահզոր սպառազինությունն են գործի դրել, նույնիսկ այնպիսի զինատեսակներ, որոնք քիչ են զիջում մարտավարական միջուկային զինանոցին։ Հիմա Ռուսաստանը մաքսիմալ արագ պիտի Ուկրաինային ջարդի, որ չհյուծվի։ Մի խոսքով՝ չափազանց բարդ վիճակ է։

-Այս հակամարտությունից շահող կողմ լինելո՞ւ է։

-Այո, Արևմուտքը՝ ի դեմս ԱՄն-ի ու Մեծ Բրիտանիայի։ Եթե ՆԱՏՕ-ն չուզենար, որ այս պատերազմը լիներ, պատերազմից առաջ կփակեր Ուկրաինայի երկինքը, և ես վստահ եմ, որ Պուտինը չէր գնա ՆԱՏՕ-ի դեմ առճակատման։ ՆԱՏՕ-ն դա չարեց, որպեսզի այս պատերազմը սկսվի, և Ռուսաստանն ունենա կարուստներ, թուլանա, զուգահեռ իրենք էլ սանկցիաների առիթ ստանան։ ԱՄՆ-ն երազում էր նաև Ռուսաստանին զրկել «Հյուսիսային հոսք-2» ծրագրից, և հիմա այն սառեցված է։

Մի խոսքով՝ Արևմունքը Ուկրաինային զոհեց՝ ռուսների հարցերը լուծելու համար։ 

Ընդհանրապես այս պատերազմից հետո մարդկության պատմությունը բաժանվելու է երկու մասի՝ մինչև այս պատերազմը և այս պատերազմից հետո։

Ի դեպ, տուժողներից մեկն էլ մենք կարող ենք լինել, քանի որ հենց Ռուսաստանը թուլանա, Ադրբեջանը կակտիվանա։ Արդեն իսկ մեր սահմանին նկատելի է ակտիվություն, Ադրբեջանը նույնիսկ ականանետեր է օգտագործում, իսկ դա արդեն լուրջ է։

ռուս-ուկրաինական պատերազմ Վան Համբարձումյան խմբագրի ընտրանի հարցազրույց

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին