f

Անկախ

Նա վառվում էր իր երկրի ու լեզվի համար. Երևանի համար 153 դպրոցում նշում էին Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը


Գրականագետ, լեզվաբան, մատենագետ, հասարակական-քաղաքական գործիչ. այսօր Երևանի համար 153 դպրոցում նշում էին Ռաֆայել Իշխանյանի 100-ամյակը: Դպրոցը պատվով կրում է հենց Իշխանյանի անունը: Թե ուսուցչական կազմը, թե աշակերտները փաստում են, որ դպրոցում ամեն օր է թևածում իշխանյանական շունչը:

Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցում նրա ծննդյան առթիվ փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին նաև գիտնականի դուստրը՝ Վարդուհի Իշխանյանը, և որդին՝ Ավետիք Իշխանյանը:

Միջոցառման ընթացքում դպրոցի ավարտական դասարանի աշակերտները ներկայացրին ոչ միայն Ռաֆայել Իշխանյանի կյանքի ու գործունեության հետ կապված փաստեր ու դրվագներ, այլև ասմունքեցին հայ նշանավոր գրողների գործերից հատվածներ. չէ՞ որ Իշխանյանը ամեն վայրկյան ապրում էր այդ գործերով, ջանք չէր խնայում, որ իր ուսանողներն ու աշակերտներն անգիր սովորեն ոչ միայն բանաստեղծությունները, այլև հայ հեղինակների արձակ ստեղծագործությունները, ապրեն և դաստիարակվեն հայկական մտածելակերպով:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ 100-ամյակի կապակցությամբ դպրոցում իշխանյանական օրեր են և բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Իշխանյանի դուստրն ու որդին իրենց երախտագիտությունը հայտնեցին դպրոցի ուսուցչական և աշակերտական անձնակազմին գեղեցիկ միջոցառման համար:

Ավետիք Իշխանյանն իր խոսքում հիշեց, որ հայրը երբեք իր կարծիքն ու տեսակետները չէր պարտադրում ոչ ոքի, ընդհակառակը, փորձում էր թե իր երեխաների, թե ուսանողների ու աշակերտների մոտ զարգացնել ինքնուրույն մտածելակերպ:

«Հայրս վառվում էր իր երկրի ու լեզվի համար, ու ես իր օրինակով հասկացա, որ պետք է վառվենք, որ երկիրը պահենք ու հզորացնենք, պետք է վառվենք, որ լեզուն պահենք, սիրենք մեր հողը, երկիրը, Արցախը»,-իր խոսքում նշեց Վարդուհի Իշխանյանը:

Աշակերտներն էլ իրենց հերթին խոստացան, որ ապրելու են Իշխանյանի պատգամներով ու ամեն ինչ անելու են, որ մի օր վերադառնա Ռաֆայել Իշխանյանի և իրենց երազած հայրենիքը:
 

Հայաստան Ռաֆայել Իշխանյան Վարդուհի Իշխանյան Ավետիք Իշխանյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին