f

Անկախ

ՏՏ ոլորտի մասնագետների հոսքը ՀՀ շուրջ 3000 աշխատողի պահանջարկի բացը լրացնելու հնարավորություն է. քննարկում ՀԱԳՄ-ում


Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված` տնտեսական նոր իրողություններն ու ծագած մարտահրավերների հաղթահարմանն    ուղղված քայլերը քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մարտի 9-ին կայացած խորհրդի նիստում։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ երկրի տնտեսությունն ու գործարարները բախվում են ճգնաժամային իրավիճակների, և ներկայում, առանց ժամանակ կորցնելու, հարկավոր է ի մի բերել նախկին դասերը, տալ կացության ճշգրիտ գնահատական, գտնել արդյունավետ լուծումներ։ «Տնտեսական ճգնաժամերը, իրենց բարդ մարտահրավերներով հանդերձ, երբեմն պարունակում են նաև նոր հնարավորություններ, որոնք հարկ է ճիշտ կշռել, օգտագործել առավելագույնս՝ չխախտելով հավասարակշռությունը»,-նշեց Արսեն Ղազարյանը։ 

Նիստի մասնակիցներն անդրադարձան տարբեր ոլորտներում արդեն իսկ ծագած որոշակի միտումներին, այդ թվում՝ ֆինանսաբանկային, բեռնափոխադրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում, ներկրում-արտահանում գործընթացներում, հումքային ու պարենային ապահովվածության խնդրում, նոր ներդրումների, գործընկերների ներգրավման, անհրաժեշտ հզորությունների ստեղծման, շուկաների ընդլայնման հնարավորություններին։

Մոսկվայում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արտաշես Շիրիկյանի հաղորդմամբ՝ հիրավի գործ ունենք նոր իրողության հետ, երբ օր-օրի ավելանում են գործարար առաջարկները՝ Հայաստանում գործունեություն ծավալելու առումով։ Նա մասնավորապես մատնանշեց արտադրական սարքավորումների, կենցաղային էլեկտրատեխնիկայի, ՏՏ բնագավառում   պահանջարկի աննախադեպ աճը,  և այդ շուկաները մեր հանրապետության համար հեռանկարայիններից մեկը կարող են լինել։

Անդրադառնալով դեպի Հայաստան նաև մարդկային ներուժի հոսքին, նշվեց, որ եկողների մեջ քիչ չեն բարձրորակ մասնագետները, այդ թվում՝ ՏՏ ոլորտից, ինչը այս ճյուղում ՀՀ-ում առկա շուրջ 3000 աշխատողի պահանջարկի բացը լրացնելու հնարավորություն է։

Արձանագրվեց, որ իրավիճակը փոփոխվում է սրընթաց, նոր մարտահրավերներ են ծագում ամեն օր, ուստի, կարևորվում է գործարար համայնքի ջանքերի մեկտեղումը, վերլուծական կարողությունների համադրումը, գործիքակազմերի ու երաշխավորությունների արագ մշակումը, սերտ, հետևողական համագործակցությունը միմյանց, պետական պատկան ու տնտեսական ուղղվածության այլ կառույցների հետ։     

Հայաստան Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին