f

Անկախ

Ավտոմեքենաների մաքսազերծումը կրկնակի թանկանում է. ավտոներկրողների ակցիան՝ ՊԵԿ-ի դիմաց


Ավտոներկրողները Պետեկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք պահանջում են չբարձրացնել ավտոմեքենաների մաքսազերծման գումարները:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ պետությունը որոշել է երկուշաբթի օրվանից կրկնակի բարձրացնել մաքսազերծման արժեքները եւ հսկիչ գները: Նա ներկայացրեց այսօր գործող արժեքները, ըստ որի, օրինակ 2015-ի արտադրության «Շեվրոլե Մալիբու» մեքենայի մաքսազերծման արժեքը կազմում է 2050 դոլար, հսկիչ գինը՝ 3500 դոլար, 2016 թվականի արտադրությանը՝ 2500 դոլար, հսկիչ գինը՝ 5250 դոլար:

«Ես 3500 դոլարով Ամերիկայից անսարք ավտոն առնում եմ, բերում եմ, 2 ամիս ծախսում եմ, անսարք մեքենան սարքում եմ ու նոր ներմուծում Հայաստան: Հիմա ես անսարք մեքենան բերեմ Հայաստան, մաքսազերծեմ հետո հետ տանե՞մ: Այսինքն իրենք ուզում եմ, որ այն փողը, որ ես ներդնում եմ մեքենան սարքելու վրա, դրա 40-50 տոկոսն էլ ուզեն:

Կամ ես մեքենան բերում եմ, տրանզիտ համարներով վաճառում եմ, Հայաստանում չեմ քշում, բնապահպանական վճարն ինչու պետք է վճարեմ»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ այսօր գործող մաքսազերծման գներից եւս իրենք դժգոհ են. «Այս գները սահմանելու ժամանակ ձայն չհանեցինք, դրա համար հիմա նորից թանկացնում են: Մենք բյուջե փող ենք մուծում, թող ընդառաջեն: Եթե չեն ուզում բյուջե փող մտնի, թող ասեն՝ մենք ձեր թշնամին ենք»:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ մինչեւ 2023 թվականը ԵԱՏՄ տարածքում ավտոմեքենաների շրջանառությունը կանգ է առել. «Մենք չենք կարողանում ավտո ծախենք, քանի որ չենք կարողանում հաշվառումից հանել ՌԴ-ում: Մարդը բերել 10 ավտո կուտակել է, փող չունի, որ մաքսազերծի: 100 այդպիսի մարդ կա, որ իր ավտոն չի մաքսազերծել, այդ մեքենաները պետականացրել են, գոնե տան էդ տղերքին»:

Նա մտավ ՊԵԿ-ի շենք, դուրս գալուց հետո ասաց, որ պայմանավորվել է, որ ուրբաթ գան, հանդիպեն, իրենց առաջարկները ներկայացնեն. «Ասել են՝ երկուշաբթի պետք է թանկացնեն: Պետք է խնդրենք, որ չթանկացնեն, հանդիպենք, քննարկենք: Նաեւ ունենք խնդիր ավելացված արժեքի հարկի ու ավտոշուկայի խնդրի հետ կապված:

ՏԿԵ նախարարությունը որոշել է, որ ավոտներկրողները պետք է գնան Մխչյան գյուղ ավտոշուկա: Դա լուրջ խնդիր է»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Հայաստան ավտոներկրողներ Տիգրան Հովհաննիսյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին