Ծխելը վնասակար է առողջությանը, դա քննարկման առարկա չէ, բայց օրենքը ընդունելուց առաջ, հատկապես երբ վերաբերում է հասարակության լայն շերտերի, պետք է նախաձեռնվեր հանրային քննարկում:
«Նախարարությունը ոչ թե պայքարում է ծխելու դեմ, այլ մի տեղ նշան անելու համար ինչ-որ օրենքներ են ընդունվում, ձևականությունների հետևից են ընկել: Դուք ուսումնասիրել եք, թե ինչ է կատարվում երևանյան բակերում»,-ասաց Գեղամ Նազարյանը: