f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. «Սպայկան» ճիշտ կանի, որ նույնպես որդեգրի այս քաղաքականությունը, որպեսզի աղբանոցի բերք քիչ ստանա…


Հայաստանյան խոշոր ընկերություններից «Սպայկան», ինչպես գիտենք, զբաղվում է ոչ միայն գյուղմթերքի արտահանմամբ, այլեւ ունի մեծ ջերմոցային տնտեսություն, որտեղ աշխատում են Արարատյան դաշտի շատ համայնքների եւ անգամ Երեւանի Նորագավիթ թաղամասի, Շենգավիթ համայնքի շատ բնակիչներ:

Մարդիկ ապահովված են աշխատանքով եւ, ընդհանուր առմամբ, դժգոհ չեն իրենց աշխատավարձից ու աշխատանքային պայմաններից. հայաստանյան պայմաններում, կարելի է ասել, դրանք բավարար են: Սակայն ընկերության աշխատակիցներից շատերը մի հարցի հետ կապված՝ վիրավորված ու նեղսրտած են իրենց տնօրինությունից: Աշխատանքի ավարտին, երբ ջերմոցների աշխատակիցները տուն են գնում, մուտքի մոտ հատուկ «տեխզննման» են ենթարկվում, որպեսզի հանկարծ ջերմոցի լոլիկ, վարունգ կամ պղպեղ իրենց հետ դուրս չհանեն: Սա բնական երեւույթ է. սեփականատերը չի ուզում, որ իրենից գողանան: Սրանից աշխատակիցները դժգոհ չեն, բայց շատ վիրավորվում ու նեղսրտում են, երբ տեսնում են, թե ինչպես են իրենց արտադրանքը բարձում կցորդներին՝ լաֆետներին, ու տանում թափում աղբանոցում: 


Դրանք այն լոլիկը, վարունգը, պղպեղն են, որոնք չեն կարող արտահանվել, շուկայում էլ բարձր գնով չեն վաճառվի: Ուստի դրանք իրացնելու ամենաարդյունավետ ձեւն ընկերության սեփականատերերը համարում են աղբանոցը լցնելը: «Հրապարակի» զրուցակիցն ասում է․ «Ճիշտ է, այդ բերքը շուկայում շատ թանկ գնով չի վաճառվի: Բայց մենք՝ այդտեղ աշխատող բանվոր-բանվորուհիներս, այն խավն ենք, որ շուկա ենք գնում, թանկ ապրանք չենք գնում, այլ գնում ենք մեր գրպանին համապատասխան ապրանք, որ մատչելի լինի: Դե, ձմռանն ո՞վ է ամեն օր վարունգ-պոմիդոր ուտում, ուտում ենք առիթից առիթ, տոնից տոն: Մենք մեծ սիրով կվերցնենք այդ ապրանքը եւ կտանենք մեր տուն, մեր երեխաները կուտեն, տոներին էլ թանկուկրակ փող չէինք տա դրանք առնելու համար: Նորմալ, պիտանի ապրանք է, կարող է վրան մի փոքր սեւ կետ լինի, եւ դրա համար շուկայում իրենց ուզած գինը չտան: Բայց մարդիկ փոխանակ իրենց աշխատողներին բաժանեն, մեր աճեցրած բերքն է, մեր տանջանքի արդյունքը, տանում լցնում են աղբանոց: Եվ այդ աղբանոցն էլ ընկերության տարածքում է: Այնպես են անում, որ քաղաքի աղբամաններից հաց հայթայթող մուրացկաններն էլ դրանք չուտեն: Լավ, եթե մեզ չեն բաժանում, թող ավելի կարիքավոր ընտանիքներին բաժանեն: Այնքան օգտագործելու տեղ կա: Բայց իրենք գերադասում են թափել, բերքը դարձնել աղբ, քան տալ, որ մարդիկ ուտեն, մարդկանց լավություն անեն:

Աստված ամեն ինչ տեսնում է, ինչքան մեր աչքի առաջ մեր աշխատանքը տանեն լցնեն աղբանոցը, այնքան շատ թափելու արտադրանք կստանան: Աշխատողը սիրով ու սրտացավ չի լինի բերքի վրա: Իսկ եթե աշխատողն իմանա, որ դրանից իր երեխան էլ կարող է ուտել, սրտացավ կմոտենա բերքի ամեն մի հատիկին: Կյանքի օրենքն է»: Զրուցակիցս պատմեց, որ անցած Նոր տարուն այդ թափոն բերքից յուրաքանչուր աշխատողին միայն մի քանի հատ են տվել: Այս Նոր տարուն մի քանի արտադրամասի են միայն տվել: «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Հրապարակ»-ի խնդրանքին՝ մեկնաբանել այս հարցը, փոխանցեց, որ «հրաժարվում է մեկնաբանել անմեկնաբանելին»։ 

ՀԳ․ Արարատյան դաշտի գյուղատնտեսները, որպես չգրված օրենք, բացի օրավարձից, օրվա վերջում կամ մեծ բերքահավաքին սեփական բերքից բաժին են տալիս իրենց համար դաշտում աշխատող կանանց, բանվորներին: Հայաստանյան խոշոր ընկերություններից մեկը, որի անունը չենք հրապարակում, իր աշխատողներին պարբերաբար, հիմնականում՝ երեք ամիսը մեկ, տարբեր նախատոնական օրերին տալիս է իր արտադրած շոկոլադներից ու քաղցրավենիքներից, որպեսզի աշխատողի աչքը չմնա իրենց արտադրանքի վրա, իրենց գործերն էլ «աջ» գնան: Հայկական ասացվածք էլ կա՝ հացը տուր հացթուխին, մեկն էլ ավել տուր։ «Սպայկան» ճիշտ կանի, որ նույնպես որդեգրի այս քաղաքականությունը, որպեսզի աղբանոցի բերք քիչ ստանա…

 

Սպայկա ընկերություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին