f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Քիչ առաջ հրապարակվեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմը


Բոլորն անհամբերությամբ սպասում էին Դաշնակցության ընդհանուր ժողովի ավարտին, քանի որ այս ժողովում պետք է ուրվագծվեին ՀՅԴ-ի առաջիկա 4 տարիների գործունեության ուղղությունները։ ՀՅԴ-ն, որպես կանոն, խիստ գաղտնիության պայմաններում է հրավիրում իր ժողովները։ Այս անգամ միայն ժողովի մեկնարկը տրվեց Երեւանում՝ Անի պլազայում, ապա աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 100 պատվիրակները մեկնեցին մարզ՝ ժողովի գաղտնի մասն անցկացնելու։ Ժողովն այնքան գաղտնի է արվում, որ անգամ հյուրանոցը, թե որտեղ են մոտ մեկ շաբաթ նիստեր անում, գաղտնի է պահվում։ Այս անգամ ժողովն ընթացել է Դիլիջանում, նախորդ տարիներին ընտրում էին Ծաղկաձորը։ Բայց այս ժողովի ինտրիգը նաեւ ՀՅԴ բյուրոյի կազմն էր լինելու։


Բյուրոն աշխարհասփյուռ դաշնակցության ղեկավար մարմինն է եւ կարեւոր է, թե ինչ ուղղվածության, ինչ մտածողության եւ որ թեւերի ներկայացուցիչները մեծամասնություն կկազմեն այդ մարմնում։ Ժողովից առաջ լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ում դժգոհ են նախորդ ներկայացուցչից՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանից, ով լինելով կանադացի եւ ներկայացնելով սփյուռքը, արմատական դիրքորոշում չի արտահայտում։

Կարծիք կար, որ հարկավոր է ավելի կոշտ դիրքորոշման տեր մարդ եւ հնչեցնում էին Հրանտ Մարգարյանի անունը, ով 2019 թվականին հեռացավ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնից եւ համարվում է առավել արմատական թեւի ներկայացուցիչ։ Սակայն եթե Հրանտ Մարգարյանը վերադառնար, դա կնշանակեր, որ փոխվելու է նաեւ ՀՅԴ ԳՄ՝ հայաստանյան կառույցի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, ով, ըստ լուրերի, հակասություններ ունի Մարգարյանի հետ։ Քիչ առաջ հրապարակվեց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմը եւ պարզվեց, որ Հակոբ Տեր-Խաչատուրյանը վերընտրվել է։ 

Վերընտրվել են նաեւ նախկին կազմից Վիգեն Բաղումյանը, Արմեն Ռուստամյանը, Արսեն Համաբարձումյանը, Կիրո Մանոյանը,  Րաֆֆի Տոնապետյանը, Հովսէփ Տեր-Գեւորգյանը, Մուրադ Փափազյանը: Երեք նոր անդամ ունի ՀՅԴ Բյուրոն՝ Դավիթ Իշխանյանը՝ Արցախից, Մկրտիչ Մկրտիչյանը՝ Լիբանանից եւ Խաժակ Մկրտիչյանը՝ ԱՄՆ-ից։ Չեն վերընտրվել Սպարտակ Սեյրանյանը, Վիգեն Յագուբյանը, Արամ Գալուստյանը, Հակոբ Խաչերյանը, Բենիամին Պչաքճյանը։ Ըստ ամենայնի, այս անձանց մեծ մասն ինքը չի ցանկացել շարունակել ղեկավար կազմում աշխատելը։

Կարող ենք արձանագրել, որ սա նշանակում է ՀՅԴ հայաստանյան կառույցում շարունակելու է ղեկավարել Իշխան Սաղաթելյանը եւ ՀՅԴ կուրսը չի փոխվելու։
 

 

ՀՅԴ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին