Սաուդական (SAMI) ռազմարդյունաբերական ընկերության գործադիր տնօրեն Վալիդ Աբու Խալեդը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստվում է սկսել ռազմական նպատակներով սեփական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրություն և հիմնել զինամթերքի մեծ գործարան: Գրում է Gazeta.ru-ն։
Հայտարարությունն արվել է Էր Ռիադում պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Al-Ikhbariya հեռուստաալիքին։
Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը 100%-ով արտադրվելու է թագավորության կողմից։ Բայց դրա հետ մեկտեղ արտասահմանյան ձեռնարկությունները կօգնեն արտադրությանը։ Միաժամանակ Սաուդյան Արաբիան կկառուցի «աշխարհի զինամթերքի ամենամեծ գործարաններից մեկը», - ասել է Վալիդ Աբու Խալեդը։ Թագավորության իշխանությունները նախատեսում են մինչև 2030 թվականն ամբողջ ռազմական ծախսերի ավելի քան 50%-ն ուղղել Սաուդյան Արաբիայի մասնագիտացված ընկերություններին։
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մարտի 6-ից 9-ը անցկացվում է Պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսը։ Դրան մասնակցում են տարբեր ընկերություններ աշխարհի 45 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։