Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում տեղադրված 44 մետրանոց խաչը առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով պոկվել է, ընկել ձորը։ Այս մասին հայտնեցին Գեղարքունիքի մարզպետարանից։
Խաչի ընկնելու հետևանքով մարդկային և նյութական կորուստներ չկան։
Նշենք, որ խաչը տեղադրվել է 2021թ-ի նոյեմբերի 20-ին, Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ Սբ. Հովհաննես մատուռի բակում, վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից, խաչի 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը։