f

Անկախ

Կոչ Արևմուտքին` սթափվել. մանկական մարդու իրավունքների պաշտպան Վոլինեցը օնկոլոգների ցանցի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին


ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Վալերի Ֆադեևը հայտարարել է, որ OncoAlert օնկոլոգների միջազգային ցանցի որոշումը Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին կարելի է միայն խայտառակություն համարել, տեղեկացնում է РИА Новости-ին: Երեխայի իրավունքների լիազոր ներկայացուցիչ Իրինա Վոլինեցը «Նարոդնոյե նովոստիի» հետ զրույցի ընթացքում ասել է, որ Արևմուտքի քաղաքականությունը Ռուսաստանի երեխաների նկատմամբ վերածվել է իսկական նացիոնալիզմի:

OncoAlert օնկոլոգների միջազգային ցանցը խզել է համագործակցությունը ռուսաստանյան բժիշկների հետ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության: Կազմակերպության հայտարարությունում ասվում է, որ այն «քաղաքականությունից հեռու» է, սակայն այժմ չի կարող չեզոք մնալ:

Ծանր հիվանդ մարդկանց օգնություն ցույց տալու հարցը դուրս է քաղաքականության շրջանակներից՝ լինելով համընդհանուր մարդասիրության ոլորտում, համոզված է Ֆադեևը: Նրա կարծիքով՝ OncoAlert-ի որոշումը ամոթալի գործելակերպ է, երբ բժիշկները փաստացի վրեժ են լուծում իրենց հիվանդներից:

«Դա ապշեցուցիչ է: Ի՞նչ կապ ունեն հիվանդները: Ի՞նչ կապ ունեն օնկոլոգիական հիվանդները: Դա ինչ-որ վրեժխնդրություն է ոչ միայն երկրի՝ Ռուսաստանի, այլև օնկոլոգիական հիվանդների նկատմամբ, որոնք ապրում են Ռուսաստանում: Դա բարի ու չարի սահմաններից դուրս է, ստացվում է՝ վրեժ բժիշկների կողմից: Չէ՞ որ բժիշկներ են այդ կազմեկրության կազմում: Բժիշկները վրեժ են լուծում ռուսաստանյան հիվանդներից»,- ասել է Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարը:

Յուրաքանչյուր իրավիճակում չափազանց կարևոր է մարդ մնալը, միմյանց աջակցելը, կարծում է Ազգային ծնողական կոմիտեի ղեկավար, մանկական օմբուդսման Իրինա Վոլինեցը: Նրա խոսքով՝ արևմտյան կազմակերպության որոշումը ցույց տվեց համայն աշխարհին իր իսկական վերաբերմունքը ոչ միայն Ռուսաստանի, այլև մարդկանց նկատմամբ:

«Միմյանց օգնելն այնպիսի կարևոր հարցերում, ոչ միայն օնկոլոգիայի, այլև առհասարակ այն ամենի, որը կապված է մարդասիրության հետ, պետք է անխախտ լինի: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ենթակա չէ որևէ քննադատության, հատկապես երբ խոսքը երեխաների մասին է: Դա անթույլատրելի է, դա հանցագործություն է: Այժմ մեր «գործընկերները» ցույց են տալիս իրենց դեմքը, իրենց իսկական վերաբերմունքը մեր հանդեպ»,- ընդգծել է զրուցակիցը:

Երբ խոսքը սահմանափակումների մասին է, որոնցից տառապում են սոսկալի հիվանդության դեմ պայքարող երեխաները, ապա դա անցնում է բոլոր սահմանները: Իրինա Վոլոնեցի կարծիքով՝ Արևմուտքն ուղղակիորեն սպառնում է ամենփոքրիկ ռուսաստանցիների կյանքին:

«Մի բան է, երբ նրանք վերցնում են մեր փողերը (այնտեղ պահվող միջոցները, թեպետ դա էլ է անթույլատրելի) և միանգամայն այլ բան պատժամիջոցները մահացող երեխաների նկատմամբ, որոնք ոչ մի մեղք չունեն: Դա անհոգի, ցինիկ և շատ դաժան արարք է: Դա ազգային հատկանիշով խիստ խտրականության դրսևորում է: Դա ոչ միայն խելամիտ չէ, այլև հակամարդկային է, խախտում է բոլոր սահմանները և հղի է մեր երեխաների մահերով: Գոյություն ունի որոշակի համակարգ, որ դասավորվել է աշխարհում: <…> Ըստ Էության, սա արդեն ոչ թե քողարկված, այլ մեր երկրի երեխաների բացահայտ սպանություն է»,- արձանագրել է մանկական օմբուդսմանը:

 Մի ելք է մնացել ստեղծված իրավիճակից, հավելել է «Նարոդնոյե նովոստիի» զրուցակիցը: Նա դիմել է այն փոքրաթիվ արևմտյան «գործընկերներին», որոնք դեռ ունակ են ապրումակցման:

«Որպես երեխայի իրավունքների լիազոր ներկայացուցիչ՝ ես կոչ եմ անում նրանց սթափվել, չեղյալ հայտարարել իրենց անմարդկային որոշումը: Դա չափազանց սարսափելի քայլ է»,- ասել է Իրինա Վոլինեցը:

Նշենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունից OncoAlert-ի հրաժարումը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերի ռուսական հատվածում: Այսպես, նշանավոր փաստաբան Շոթա Գորգաձեն ընդարձակ հուզախառն գրառում է արել ինստագրամում, որում թվարկել է Արևմուտքի անհեթեթ քաղաքական որոշումները Ռուսաստանի դեմ, որոնք տրամաբանության չեն ենթարկվում: Նրա կարծիքով՝ միջազգային օնկոլոգիական կազմակերպության որոշումն այդ վերաբերմունքի բուն էությունը դարձավ:

«Գնացեք գրողի ծոցը: Սա մաղթանք չէ: Սա ձեր գիտակցված ընտրությունն է: Եվ մենք չենք կարող ձեզ հետ ճանապարհ գնալ»,- գրել է փաստաբանը:

Արտյոմ Իվանով

Աղբյուրը՝ Народные новости

 

Աշխարհում ռուս-ուկրաինական պատերազմ պատժամիջոցներ OncoAlert օնկոլոգների միջազգային ցանց

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին