ՀՀ Ազգային ժողովը մարտի 3-ին՝ ժամը 18:30-20:00-ն, լրացուցիչ նիստ կանցկացնի:
Առաջարկը հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նախաձեռնությանը կողմ հանդես եկավ 58 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ մնաց 6 պատգամավոր։
Ըստ ամենայնի, պատգամավորները ձգտում են ապահովել ԱԺ ընթացիկ օրակարգի շուրջ քննարկումների ավարտը։