f

Անկախ

ԶՊՄԿ նախկին տնօրենը նպատակ է ունեցել քայքայել հարկվող շահույթը. Նա ընդունել է մեղքը եւ վճարել 15 մլրդ դրամ. Բադասյան


1-2 օր առաջ ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ քրեական գործի շրջանակներում, որը հարուցված էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ, բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, որը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ  խնդրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին մանրամասնել, թե ինչ գործի մասին է խոսքը:

Վերջինս նշեց, որ սա ամենամեծ վերականգնում է. «Բազմադրվագ քրգործ էր քննվում, կոնկրետ ԶՊՄԿ-ին առնչվող դրվագը կապված էր 2016-2017 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու: Մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, ով մեղադրանքն ընդունել է: Նշանակվել է նաեւ համալիր հարկային ստուգում, որոնց շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ եւ  ընկերությանը առաջադրվել է 15 մլրդ դրամի պարտավորություն: Ակտը չի բողոքարկվել, ժամկետը լրանալուն պես վճարումը կատարվել է»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ այդ 15 մլրդ դրամը վճարվել է նախկին տնօրենի կողմից, ոչ թե կոմբինատի ակտիվներից:

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ այդ նախկին տնօրենը աշխատել է մինչեւ 2021-ի օգոստոսը:

Հայաստան Ռուստամ Բադասյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին