Դոհայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ Հաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ ՝ օղակներ ) և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / արդեն մտել են եզափակիչ, որտեղ կպայքարեն խաղարկվող մրցանակների համար:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, աշխատում է մրցավարական հանձնախմբում: Մարզիկներին գործիքների մոտ է ուղեկցում Սահակ Անտոնյանը: