Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում ընթանում է նոր նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը թափուր պաշտոնի համար այլ թեկնածու չի առաջադրել։ Ավելին, խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, բոյկոտել է այս հարցի քննարկումը։
Քվեարկությունը սկսվել է ժամը 15:00-ին եւ կավարտվի 16:00-ին: