Նոբելյան մրցանակի 163 դափնեկիր բաց նամակով դատապարտել են Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում: Աշխարհահռչակ գիտնականները հիշեցրել են, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Բուդապեշտի հուշագիրը։
«Ինչպես նացիստական Գերմանիան 1939 թվականին հարձակվեց Լեհաստանի վրա (օգտագործելով նմանատիպ հնարքներ և կեղծ սադրանքներ) և 1941 թվականին Խորհրդային Միության վրա, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը նախագահ Պուտինի գլխավորությամբ ձեռնարկեց չհիմնավորված ռազմական ագրեսիա՝ ոչ այլ ինչ, քան պատերազմ հարևան պետության՝ Ուկրաինայի նկատմամբ: Այստեղ մենք զգույշ ենք ընտրում մեր խոսքերը, քանի որ չենք հավատում, որ ռուս ժողովուրդը դեր ունի այս ագրեսիայում»,- ասվում է նամակում։
Նամակի համահեղինակների շարքում է ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը, որը 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել: