Մարտի 2-ին Ազգային ժողովի նիստին պատգամավորները սկսեցին ՀՀ նոր նախագահի ընտրության հարցի քննարկումը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա միակ թեկնածուն է, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը թափուր պաշտոնի համար այլ թեկնածու չի առաջադրել։