f

Անկախ

«Ժողովուրդ». Գործ չեն անում կամ դանդաղում են


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը խոսեց հավկիթի շուկայում տիրող իրավիճակի մասին եւ ահազանգ ներկայացրեց: «Ես ահազանգ եմ ստացել, որ «Շիրակ»-ի թռչնաֆաբրիկան արտաքուստ շատ լավ բան է արել եւ հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները, եւ քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ»-ի թռչնաֆաբրիկան բաժանելու է իր 8 հազար հավերը եւ փակվելու է, 88 աշխատող մնում են անգործ: Արդյոք սա ազատ մրցակցության դրսեւորու՞մ է, երբ խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, եւ փոքր ընկերությունները խեղճանում են», – նշեց նա:

Թագուհի Թովմասյանը խորհրդարանում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ուշադրությունը հրավիրեց տիրող իրավիճակի վրա՝ նաեւ ասելով, թե «Աշտարակ» ընկերությունից ահազանգ է եղել, սակայն Գեղամ Գեւորգյանն այդպես էլ չի արձագանքել: «Այդքան օրենսդրական փոփոխությունները չե՞ն օգնում, որ ավելի օպերատիվ աշխատեք եւ խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք: Կցանկանայի նաեւ, որ այստեղից արձագանքեիք Քովիդ-թեստերի ուսումնասիրության Ձեր արդյունքները: Դուք նոեմբերին խոստացել էիք ուսումնասիրել եւ ներկայացնել, թե ինչու են Քովիդ-թեստերի գներն այդքան տարբեր՝ 8500-15 հազար դրամ, իսկ օդանավակայանում էլ աստղաբաշխական թվեր են: Դուք խոստացել էիք ուսումնասիրություն հրապարակել. անցել է երեք ամիս, սակայն արդյունքներն առկա չեն»։ Եվ չնայած պատգամավորի հայտնած մտահոգություններին՝ Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որեւէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում:

«Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաեւ ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է, առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները եւս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-նշեց Գեւորգյանը: Նա փորձում է արդարանալ, սակայն փաստերն ինքնին խոսուն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Գեղամ Գևորգյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին