f

Անկախ

Դատարանի նորընտիր նախագահը Վազգեն Ռշտունու գրասենյակի պետին հոգեբանական ճնշման ենթարկելով ստիպել է ազատման դիմում գրել


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ իրադարձություններ են կատարվում։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Ռշտունու՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը լքելուց հետո ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը ստիպել է Վազգեն Ռշտունու գրասենյակի պետ Աննա Աղայանին ազատման դիմում գրել ու գնալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Աղայանը հրաժարվում է՝ ասելով, որ չի կարող դիմում գրել, քանի որ դեռ աշխատանք չունի: Արդյունքում դատարանի նորանշանակ նախագահ Սահակյանը աշխատակազմին հրահանգում է Աննայի հետ չաշխատել, չշփվել, որ նա թողնի հեռանա։ Աննա Աղայանին այնպիսի հոգեբանական ճնշման են ենթարկում, որ վերջինս ստիպված դիմում է գրում ու հեռանում։ Ի դեպ, ըստ լուրերի՝ Աննա Աղայանին աշխատանքից հանելուց հետո են սկսվում Ռշտունու նկատմամբ հետապնդումները:

Այսքանով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանում ուշագրավ դեպքերը չեն դադարում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մթնոլորտը դատարանում այնքան լարված է, որ դատավորներից շատերը և աշխատակազմն անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին բարև չեն տալիս: Այս իրավիճակների շուրջ զրուցեցինք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, որը վստահեցրեց, թե նման բան չկա։

«Բացառված է, այդ ո՞վ է նման բաներ ասում. բացառվում է»,- նշեց նա: Անդրադառնալով իրեն չբարևելու հարցին՝ նա ասաց. «Չկա նման բան, նորմալ հարաբերություններ են, հիմա էլ ասում են, թե չեն բարևում, այ քեզ բան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստան մամուլի տեսություն Վազգեն Ռշտունի ճնշումներ դատարանների վրա

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին