f

Անկախ

Արդյունքները գաղտնի են. ԱԱԾ-ն չի հայտնում, թե 2018-ից մինչ օրս օտարերկրյա ներդրումները խոչընդոտող քանի կոռուպցիոն երևույթ է բացահայտել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը կոնկերտ ու հասցեական չի ներկայացնում, թե 2018-ից մինչ օրս Հայաստանում օտարերկրյա ներդրումները խոչընդոտող կոռուպցիոն քանի ու ինչ բնույթի երևույթներ է բացահայտել և կանխարգելել:

«Ժողովուրդ» օրաթերթը, հիմք ընդունելով ԱԱԾ հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե «2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ-ում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն է», հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ մոտ 4 տարվա ընթացքում ուժային կառույցն ինչ բնույթի բացահայտումներ է արել:

Հարցմանն ի պատասխան՝ պատասխանել են, թե «օտարերկրյա ներդրումները խոչընդոտող երեւույթները բազմաբնույթ են եղել: «Նշված երևույթների բացահայտումն ու կանխարգելումն իրականացվել է բացառապես օպերատիվ-հեռախուզական միջոցառումների շրջանակում, որոնց արդյունքները գաղտնի են»,- ասված է ԱԱԾ-ի պաշտոնական պատասխանի մեջ:

Թե 4 տարվա ընթացքում ներդրումների ոլորտում ԱԱԾ-ն կոռուպցիոն ինչ սխեմաներ է բացահայտել, քանի դեպք է ջրի երես հանել, «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի բնակիչները, փաստորեն, իմանալ չեն կարող. պետական գաղտնիք է: Իսկ մինչ այդ խոսվում էր «ժողովրդից թաքուն ոչինչ չի լինելու» սկզբունքի անխախտության մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՀՀ ԱԱԾ Հայաստան մամուլի տեսություն ներդրումներ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Ավելին
Ավելին