Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը չի բացառել Բելառուսի դեմ կանխարգելիչ հարվածի իրականացումը։ Գրում է Russian.rt.com-ը։
«Անհրաժեշտության դեպքում, եթե Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից որոշում կայացվի դա անել, այն կընդունվի», - ասել է նա «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
Նրան տրվել է հստակողնող հարց՝ արդյոք Ուկրաինան կանխարգելիչ հարված կհասցնի Բելառուսին, եթե նման որոշում ընդունի երկրի գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Իհարկե», - պատասխանել է Դանիլովը:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում ռազմական գործողությանը։