f

Անկախ

Ժուռնալիստների միություն. Ավտորիտարիզմի ճանապարհին իշխանություններին խանգարում են ԶԼՄ-ները


Հայաստանի իշխանությունները հաստատուն քայլերով մոտենում են ավտորիտարիզմին, եւ այդ ճանապարհին նրանց խանգարում են ԶԼՄ-ներն ու խոսքի ազատությունը։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունները կանգ չեն առնելու, նրանք ամեն օր նոր նախագծեր են նախաձեռնում։ Սեյրանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը անցել է իշխանությունների վերահսկողության տակ, իսկ հիմա վերջինները փորձում են իրենց ենթարկեցնել ամբողջ դատական համակարգը։

«Մեզ՝ լրագրողներիս, մնում է միավորվել եւ խոսել մեր խնդիրների մասին։ Հասարակությունն ինքը պետք է պաշտպանի ԶԼՄ-ները, որոնց կհաջողվի կատարել իրենց գործառույթն ու ինչ-որ աստիճանով հանդես գալ իշխանության հակակշռի դերում»,- նշել է ՀԺՄ ղեկավարը։

ԶԼՄ-ների հանդեպ վերաբերմունքը հասարակությունում, նրա գնահատմամբ, փոքր-ինչ փոխվել է, չնայած այն բանին, որ իշխանություններն ու քաղաքացիական հասարակության մի հատվածը թիրախավորել է նրանց՝ դա փաստարկելով նրանով, թե, իբր, նրանք իշխանություններին խանգարում են աշխատել։

Սաթիկ Սեյրանյանը նշել է, որ բոլոր ժամանակներում իշխանությունները չեն սիրել ԶԼՄ-ներին, բայց այսօր զանգվածային լրատվամիջոցները հայտարարվել են  դասային թշնամիներ։ «ԶԼՄ-ների համար, որոնք այսօր դարձել են ժողովրդավարության պաշտպաններ, շատ դժվար է աշխատել նման պայմաններում։ Լրագրողների հարցումներին կամ չեն պատասխանում, կամ անգամ ենթարկում են բռնության»,- ավելացրել է Սեյրանյանը։

Նրա կարծիքով՝ հասարակությունում լուրջ անվստահություն կա պետական կառույցների տարածած տեղեկատվության հանդեպ։ «Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ շատերը պետությունն ասոցիացնում են գործող իշխանությունների հետ։ 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի խորացած անվստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանգեցրել է պետության նկատմամբ վստահության լուրջ անկման։ Իշխանություններն ամեն օր ստել են մարդկանց, որոնք նոյեմբերի 10-ին վերադարձել են այլ իրականություն»,- փաստել է Սաթիկ Սեյրանյանը։

Հայաստան Սաթիկ Սեյրանյան

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին